Եվրոպական 16 երկրներ մտադիր են ֆինանսական օրինախախտումների դեմ պայքարող դատախազություն ստեղծել
ԵԽ-ն հայտարարել է, որ ԵՄ անդամ 16 երկրներ միավորվել են այդ միության մեջ ֆինանսական օրինախախտումների դեմ պայքարող դատախազություն ստեղծելու հարցում :
Բրյուսելից «Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն` ԵԽ-ն երկուշաբթի օրը մի հաղորդագրություն հրապարակելով ընդգծել է, որ նման կառույց ստեղծելու նպատակով հիշյալ երկրների միավորվելը հնարավորություն է ստեղծելու հաղթահարել այդ նախագծի հետ եվրոպական որոշ երկրների հակառակությանը:
Բելգիան, Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը, Չեխական Հանրապետությունը, Գերմանիան, Հունաստանը, Իսպանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովենիան ու Սլովակիան պաշտպանում են ֆինանսական օրինախախտումների դեմ պայքարի դատախազության ստեղծման նախագիծը:
ԵԽ-ն հայտարարել է, որ վերոնշյալ երկրները եվրոպական կառույցներին տեղեկացրել են այդ ուղղությամբ ամրապնդված համագործակցություն սկսելու մասին:
ԵՄ-ի անդամ որոշ երկրներ, այդ թվում Նիդերլանդները, Շվեդիան ու նաև Հունգարիան, կասեցրել են այս նախագծում ցանկացած առաջընթաց:
Նախագիծը 2013 թվականից քննարկվում է ԵՄ-ում