Սերբիայում բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ նոր նախագահի
https://parstoday.ir/hy/news/world-i58370-Սերբիայում_բողոքի_ցույցեր_են_ընթանում_ընդդեմ_նոր_նախագահի
Բելգրադում զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում նախագահական ընտրություններում գործող վարչպետ Ալեքսանդր Վուչիչի հաղթանակի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2017 13:01 Asia/Tehran
  • Սերբիայում բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ նոր նախագահի

Բելգրադում զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում նախագահական ընտրություններում գործող վարչպետ Ալեքսանդր Վուչիչի հաղթանակի դեմ:

Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, «բռնապետության դեմ» ցույցերը հնարավոր է եղել կազմակերպել Facebook-ում գրառումների շնորհիվ, որտեղ տարածվել է «Սկսվում է առաջին մարտը լավ ապագայի համար պատերազմում» կարգախոսը:

Ցուցարարները, վանկարկելով «Մենք չենք ցանկանում Վուչինին», «Վուչիչ, հեռացի՛ր» բղավելով, շարժվել են Սերբիայի խորհրդարանի շենքի մոտ՝ փակելով ճանապարհների երթևեկելի հատվածը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք Վուչիչը հաղթել է կիրակի կայացած ընտրությունների առաջին փուլում: Նա կողմնակից է, որպեսզի Սերբիան անդամակցի Եվրամիությանը և միաժամանակ ամրապնդի կապերը Ռուսաստանի հետ, ինչի համար նրան անվանում են ռուսամետ թեկնածու:

1in.am