ՆԱՏՕ-ն քննադատել է Գերմանիային
Հյուսիս-ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը պաշտպանական բյուջեն չբարձրացնելու պատճառով քննադատել է Գերմանիային կառավարությանը:
Ֆրանս պրես գործակալության հաղորդմամբ, ապրիլի 4-ին, Յենս Ստոտլենբերգը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել ռազմական բյուջեի ավելացման հարցում հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավաստիացրել է.«ՆԱՏՕ-ում ներդրումներ կատարելու հարցում մեծ նշանակություն ունի ԱՄՆ-Գերմանիա համաձայնությունը»:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ պաշտոնական հանդիպման ժամանակ, հայտնելով ԱՄՆ-ի կողմից ՆԱՏՕ-ին ցուցաբերվող հովանավորության մասին, Դոնալդ Թրամփը պաշտպանական ծախսերի բաժինը չվճարելու համար քննադատել էր ՆԱՏՕ-ի որոշ անդամներին այդ թվում նաև Գերմանիային:
Թրամփը նախազգուշացրել էր, որ եթե եվրոպական երկրները 2 տոկոսով չավելացնեն իրենց պաշտպանական բյուջեն, ԱՄՆ-ն կպակասեցնի ՆԱՏՕ-ին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ասել է.«Ռազմական բյուջեի ավելացման հարցում Եվրոպան չպիտի կատարի ԱՄՆ-ի ցանկությունները»: