Մամուլի տեսություն 04-04-2017
Կրակոց ՝ Ռուսաստանի գլխուղեղին
Իրանական մամուլի երեքշաբթի ապրիլի 4-ի համարում հիմնականում ընգծված վերնագրերը հատկացված էին Ռուսաստանի մետրոպոլիտենում տեղի ունցած պայթյունին, ՀՀ ԱԺ 6-րդ գումարման ընտրությունների արդյունքները, Թուրքիայի և ԵՄ-ի միջև լարվածությունը և այլ թեմաներ:
Ռուսաստանի մետրոկայանուի պայթյունի դեպքի մասին տարբեր վերնագրերով էր գրված
«Շարղ» օրաթերթ
Կրակոց ՝ Ռուսաստանի գլխուղեղին
«Շարղ» օրաթերթի «Սանկտ Պետերբուրգը ՝ Ռուսաստանի շոկային իրավիճակը» խորգարի ներքո կարդյում ենք.
Երկար ժամանակ Ռուսաստանում ահաբեկչության մասին լռել էին: 2014 թ.-ի Ղրիմի գրավումից հետո , սա համարվում է Ռուսաստանին անվտանգությանը հասցված ամենադաժան հարվածը: Սանկտ, Պետերբուրգը Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքն է: Ցանկացած շոկային դեպք կարող է խուճապային իրավիճակի հանգցնել երկրի բնակչությանը և պետայրերի համար:
«Իրան» օրաթերթ
Ահաբեկչության գնացքը ՝ Ռուսաստանի կայանում
Ռուսաստանի խոշոր քաղաքներից մեկում պայթյուն որոտաց ՝ խլելով 12 մարդկյանի կյանքեր : Վիրավորվեցին 50 հոգի: Վիրավորների շարքերում կայնի կանայք ու երեխաներ :
***
«Շարղ» օրաթերթ
Պակիստանի բանակի բանակի գլխավոր շտաբի պետը Բրիտանիա է այցելել
Պակիստանցի գեներալի այը տևելու է երեք օր: Նրա հանդիպումների օրակարգում է լինելու ռազմանակն հարաբերությունների զարգացման քննարկումը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ նա ելույթ է ունենալու նաև Լոնդոնի ինստիտուտում ՝ Պակիստանի բանակային ղեկավարների տեսակետները բրիտանացի պետայրերին ներկայացնելով:
Թուրքիայում 50 հազար հոգի ազատազրկման են դատապարտվել
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտարարել է, Գյուլենի շարժման կողքին կանգնած 47,155 կալանավորները բանտ են տեղափոխվել : Նրանցից 10,732-ը ոստիկաններ, 7,463-ը զինծառայողներ, իսկ 168-ը բանակային գեներալներ են:
Սերբիայի նախագահական ընտրություններում բացարձակ հաղթանակ է արձանագրել երկրի վարչապետը
Սերբիայի վարչապետը հայտարարել է նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին: Արդյունք, որը կարող է մեծացնել բալկանյան այդ երկրում ռուսաստանի ներգործումը: Հաղթող վարչապետ ՝ այսուհետ նախագահ ՝ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ երկիրում կարևոր օր է : «Ամեն ինչ պարզ է ինչպես արևոտ օրը: Իսկ սա մեզ օգնելու է պարզ մեր ապագա անելիքը և ընտրել մեր ընտրած ճանապարհը».-ասել է նա:
«Իրան» օրաթերթ
ԱՄՆ-Չինաստան նախագահի հանդիպումը
Թրամփն ասելի է, որ եթե պեկինը չկարգավորի Հյուսիսային կորեայի խնդիրը, մենք ինձամբ ենք զբաղվելու այդ հարցով: Անցյալ շաբաթ Ֆլորիդայում Թրամփը հյուրընկալում էր Չինաստանի նախագահին: Հանդիպմանը ԱՄՆ նախագահը չինացի իր պաշտոնակցին զգուշացրել է լրջորեն զբաղվել Փխոնյանի միջուկային հարցի կարգավորմամբ, քանի դեռ Վաշինգտոնը քայլեր չի ձեռնարկել: Ակնկալիքը պայմանավորված է նրանով, որ Վաշինգտոնի համոզմամբ, Չինաստնը մեծ ազդեցություն ունի Հյուսիսային Կորեայի վրա:
***
«Ռեսալաթ»
Թուրք դիվանագետները Գերմանիային ապաստանության հայց են ներկայացրել
Թուրքիայում Էրդողանը սեղմում է ընդդիմադիրներին ճնշման օղակը, մյուս կողմից մեծացել է Գերմանիայում ապաստանություն ստանալ ցանկացող թուք դիվանագետների թիվը: Գերմանիայի իմիգրացիայի վարչությունը ստացել է 262 հայց: Անցյալ տարի այդ թիվը կազմում էր 136-ը: Կանխատեսումների համաձայն, հայցերի թիվը մեծանալու է , քանի որ Էրդողանը ևս մեծացնում է ներքին ճնշումները:
***
«Ալիք»
ԵՄ. Ընտրությունների արդյունքներն արտացոլում են հայ ժողովրդի ընդհանուր կամքը
Ընտրական գործընթացի ավարտից հետո մենք ակնկալում ենք գործակցել ժողովրդավարական ճանապարհով ընտրված նոր խորհրդարանի ու կառավարության հետ: Այս մասին ըստ panorama.am-ի ասում է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵՄ մամուլի քարտուղար Մայա Կոսիյանչիչը:
Հայտարարությունում նշվում է, որ ընտրությունները եղել են լավ կազմակերպված և հիմնական ազատությունները ընդհանուր առմամբ պահպանվել են։Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը.
«Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությունների համաձայն՝ ընտրությունները լավ էին կազմակերպված, և ընդհանուր առմամբ պահպանվել են հիմնարար ազատու-թյունները:Այնուհանդերձ, ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկատվությունները և պետական ծառայողների և մասնավոր ընկերությունների աշխատակիցների նկատմամբ կիրառված ճնշումները, որ, ընդհանուր առմամբ, հանգեցրել են հասարակության ընդհանուր անվստահությանը ու ընտրությունների նկատմամբ վստահության բացակայությանը: Ընտրությունների արդյունքներն այս ամենով հանդերձ արտացոլում են հայ ժողովրդի ընդհանուր կամքը:Չնայած աննախադեպ քանակության միջազգային ու ազգային դիտորդների համար բարենպաստ պայմաններ էին ստեղծվել դիտորդական առաքելությունն իրականացնելու համար, բայցևայնպես միջազգային ՀԿ-ներին չէին հրավիրել դիտորդության, ինչը հակասում է 1990թ. ընդունված ԵԱՀԿ Կոպենհագենյան փաստաթղթին։ Դիտորդների միջազգային առաքելությունը ողջունել է ինչպես նոր տեխնոլոգիաների ներդրումը, ինչին ԵՄ-ն աջակցել էր Հայաստանի իշխանությունների հետ համատեղ արդյունավետ իրականացված նախագծի շրջանակում, այնպես էլ իրավական շրջանակի բարեփոխումները։ Չնայած որոշ աննշան տեխնիկական խնդիրներին՝ քվեատուփերի լցոնման, կրկնակի քվեարկության, հաշվարկի և արդյունքների ամփոփման գործընթացում ավելի քիչ անճշտություններ են գրանցվել դիտորդների կողմից: