Դի Միստուրա. ԱԽ-ն Սիրիայի հարցով նիստ է հրավիրում
Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչն ասել է. «ԱԽ-ն չորեքշաբթի օրը Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրականացված քիմիական հարձակման հարցով նիստ է հրավիրելու»:
Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Ալ-Մեղդադը երեքշաբթի գիշեր Իդլիբում քիմիական հարձակման հեղինակներին պատասխանատվության կանչելու պահանջ ներկայացնելով, ընդգծել է. «Ահաբեկիչների դեմ պատերազմում Սիրիայի բանակը նույնիսկ մեկ անգամ քիմիական նյութեր չի օգտագործել»:
Մեղդադը հայտարարել է, որ Հալեպում արձանագրված հաղթանակը և Դամասկոսի ու Համաի մերձակայքում Սիրիայի բանակի նվաճումները, Իդլիբում ահաբեկիչների ու նրանց հովանավորների կողմից քիմիական հարձակման դրդապատճառն է եղել:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրան երեքշաբթի օրը Բրյուսելում ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով Սիրիայի հարցին ասել է. «ՄԱԿ-ը մշտապես ճիշտ ուղղության վրա գտնվող նոր լուծումներ է որոնում, նույնիսկ այն պահին, երբ Սիրիայի հյուսիս-արևմուտքում քիմիական հարձակման նման ահավոր դեպքեր են տեղի ունենում»:
«Ամեն անգամ, երբ միջազգային հանրությունը Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ջանք է գործադրում, որոշ զարգացումներ են տեղի ունենում, որոնք միտում են թուլացնել միջազգային հանրության ջանքերը»,-հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը: