ԱՄՆ-ի Սենատը հետաձգեց Իրանի դեմ շրջափակումների նախագծի քննարկումը
https://parstoday.ir/hy/news/world-i58446-ԱՄՆ_ի_Սենատը_հետաձգեց_Իրանի_դեմ_շրջափակումների_նախագծի_քննարկումը
Իրանի դեմ նոր շրջափակումների համար ԱՄՆ-ի Սենատի նախագծի քննարկումն Իրանի նախագահական ընտրությունների վրա դրա հավանական ազդեցության մտահոգությունից ելնելով, հետաձգվեց:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 05, 2017 12:23 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի Սենատը հետաձգեց Իրանի դեմ շրջափակումների նախագծի քննարկումը

Իրանի դեմ նոր շրջափակումների համար ԱՄՆ-ի Սենատի նախագծի քննարկումն Իրանի նախագահական ընտրությունների վրա դրա հավանական ազդեցության մտահոգությունից ելնելով, հետաձգվեց:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ և Իրանի դեմ նոր շրջափակումների նախագծի համահեղինակ Բոբ Քուրքերը երեքշաբթի օրն ասաց. «ԵՄ-ի հավանական հակազդեցության, ինչպես նաև Իրանի նախագահական ընտրությունների գործընթացի վրա հավանական ազդեցության մտահոգությունից ելնելով, Իրանի դեմ շրջափակումների նախագիծը չի քննարկվելու Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում»:

Իրանի դեմ շրջափակումների խստացման նախագիծը մարտ ամսին ներկայացվեց մի խումբ հանրապետական ու դեմոկրատական սենատորների կողմից և դրա քննարկումը երեքշաբթի օրվանից սկսվեց Սենատում:

Վերջերս ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հիլին հաստատել էր ՀԳՀԾ-ի հարցով ԱԽ-ում այդ երկրի մեկուսացումը: Նիքի Հիլին անցած շաբաթ «Այփաք»-ի կոմիտեի տարեկան համաժողովում ասել էր, որ դժբախաբար ԱԽ-ը չափազանց մեծ հետաքրքրություն է ցուցաբերվում Իրանի հետ համաձայնության հանդեպ: