Եվրախորհրդարանը կողմ է Ուկրաինայի հետ անայցագրային համակարգը հանելուն
Ապրիլ 06, 2017 13:23 Asia/Tehran
Եվրախորհրդարանը հաստատել է Շենգենյան գոտու երկրներ անայցագրային ուկրաինացիների անայցագրային կարճաժամկետ մուտքի սահմանումը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Ուկրաինացիների համար անայցագրային ռեժիմ սահմանելուն կողմ է քվեարկել 521 պատգամավոր, դեմ՝ 75, ձեռնպահ՝ 36:
Այժմ այս որոշման համար ապրիլի 26-ին պետք է քվեարկի Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչներից կազմված կոմիտեն, այնուհետև այն պետք է ընդունվի ԵՄ խորհրդի կողմից:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն համաքաղաքացիներին Եվրախորհրդարանի որոշման կապակցությամբ շնորհավորել է, իսկ ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինը վստահություն է հայտնել, որ անայցագրային համակարգով Եվրոպա կկարողանան այցելել արդեն ամռանը:
operativ.am/
Պիտակ