Թուրքիայում դատարանի որոշմամբ դադարեցվել է Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացումը
Թուրքիայի վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել դադարեցնել Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման գործընթացը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Սուրբ Կիրակոսի եկեղեցու հիմնադրամի փաստաբանները պետականացման դեմ հայց են ներկայացրել վճռաբեկ դատարան՝ շեշտելով, որ եկեղեցու պետականացումը հակասում է օրենքին։
«Պետականացման որոշումով առհամարվել են նախարարների խորհրդի որոշումը կապված մշակույթային ժառանգությունների պահպանության հետ։ Բացի վճռաբեկը նման անօրինական պետականացումները չեղարկելու վերաբերյալ դրական ընդունված մի շարք որոշումներ ունի։ Պետականացումը հակասում է նաեւ Լոզանի պայմանագրին»,–նշվել էր հայցադիմումում։
Վճռաբեկը բավարարել է Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի հայցը՝ եկեղեցու պետականացման գործընթացը կանգնեցնելու որոշում կայացնելով։ Վճռաբեկի որոշման մեջ նշվել է, որ պետականացման հետ կապված հարցում է ուղարկվել համապատասխան մարմիններին, սակայն պատասխան չեն ստացել, թե ինչ հիմքերով են պետականացնում եկեղեցին։
hartak.am/