Մամուլի տեսություն 07-04-2017
https://parstoday.ir/hy/news/world-i58674-Մամուլի_տեսություն_07_04_2017
Ֆիոնը խոստացել է 500 հազար աշխատատեղեր է ստեղծելու :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2017 14:41 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  07-04-2017

Ֆիոնը խոստացել է 500 հազար աշխատատեղեր է ստեղծելու :

«Ռեսալաթ» օրաթերթ

Ֆիոնի ուղղակի զգուշացումը

 

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածուն ուղղակիորեն զգուշացրել է իր երկրում տնտեսական ճգնաժամի սրման հետևանքների կապակցությամբ: Ֆրանսուա Ֆիոնի զգուշացումը հնչում է այնպիսի պայմաններում, երբ Փարիզում տիրում է 2017 թ.-ի նախագահական նախընտրական լարված իրավիճակ: Այդ ֆոնի վրա սեղմ մրցակցում է գնում երեք թեկնածուների ՝ Մարին Լը պենի, Ֆրանսուա Ֆիոնի և Էմանուել Մարկոնի միջև: Մրցապայքար, որն անկասկա ավարտվելու է ընտրություններում սոցիալիստների պարտությամբ:

Ամեն դեպքում, Ֆրանսիան գտնվում է տնտեսական ծանր վիճակում, ինչը Ֆիոնի զգուշացմամբ ՝ սրվելու է: Ֆրանսիայի նախկին վարչապետն ասել է.«Այսօր Ֆրանսիան ունի ծանր պարտքեր, որոնց պատճառով կարող է դառնալ մեկ այլ Իսպանիա, Պորտուգալիա, Իտալիա կամ Հունաստան»:

Ֆիոնի զգուշացումն ունի առավել լուրջ պատգամ: Նա խստապահանջ է և խոստացել է 500 հազար աշխատատեղեր է ստեղծելու ՝ 100 միլիարդ դոլարով նվազեցնելով երկրի բյուջետային դեֆիցիտը: Խոստումները էականորեն նմանում են 2012 թ.-ի նախընտրական խոստումներին, որից պատճառով ֆրանսացիներն ընտրեցին ոչ-պահպանողական թեկնածուին: Սարկոզիի դեմ հաղթանակ բերած  Օլանդի տնտեսական խոստումներն այդպես էլ իրականություն չդարձան:

***

 

«Իրան» օրաթերթ

Դեմիրթաշ.«Մի վախեցեք «ոչ» ձայնից»

 

Դեմիրթաշը ժողովրդին կոչ է արել  մասնակցել ընտրություններին ՝ չվախեալ «Ոչ» քվեարկելով: Նրա խոսքերով, քաջությունը վարակիչ է: Դեմիրթաշը խոստացել է , որ մոտենում են Թուրքիայի պատմական օրերը:  Թուրքիայի դատավորների քայլերին անդրադարձել է Դեմիրթաշն իր նամակում : Նա քննադատել է քրդամետ կուսակցության պատգամավորներին ձերբակալելու դատավորների քայլը: Նրա հավաստմամբ, նման քայլեր ոչ-կառուցողական և վախի դրսևորման միջոց են: Դեմիրթաշի խոսքերով, բոլորին պետք է վստահեցնել, որ այդ երկրում դատավորություններն իրականացվում են արդար մթնոլորտում:

***

«Իրան» օրաթերթ

ՄԱԿ.«Իրաքի և Սիրիայի մաքրագործման համար պահանջվելու է 40-50 տարի»

 

ՄԱԿ-ի ականզերծման հարցերով զբաղվող ծառայության (UNMAS) տնօրեն ՝Ագնես Մարկաիուն հայտարարել է, որ Իրաքում և Սիրիայում ականներից և տարբեր պայթյուցիկներից մաքրագործելու համար, կպահանջվի 40-50 տարի:  Դրա համար անհրաժեշտ կլինի բարդ ու ծանր աշխատանք: Նա ծրագրի իրականցումը հնարավոր համարելով, ասել է.«Ֆինանսական մեծ ռեսուրսներ ունենալու դեպքում , կարող ենք նոր թիմեր աշխատանքի մեջ ներգրավել: Հիմնական նպատակն է այն, որ ինչպես Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան երկրորդ աշխարհամարտից հետո հաղթահարեցին իրենց խնդիրները, այդպես էլ Իրաքի կառավարությունը հաջողվի այդ գործում:

***

 

«Շարղ» օրաթերթ

Թերեզա Մեյը ՝ Սաուդիայում

 

Բրիտանիայի վարչապետը և նրա խորհրդականները երկու բառերով են բնութագրում Brexit-ը.«Գլոբալ Բրիտանիա»: Նրանք հուսով են, որ աշխարհի խոշորոգույն շուկայից Բրիտանիայի հեռացումը կարող են փախարինել աշխարհիհեռավոր երկրների հետ երկկողմ տնտեսական համագործակցություններով:  Նման նախագիծն իրականացնելու համար, կառավարության կազմը տարբեր երկրներ է ուղևորվել: Ֆինանսների նախարար ՝ Ֆիլիպ համոնդը մեկնել է Հնդկաստան, առևտրի նախարարը ՝ Ասիայի հարավ-արևելյան և պարսիցծոցյան երկրներ, իսկ վարչապետը ՝ Հորդանան և Արաբիա:

Այս ուղևորությունները համարվում են ԵՄ-ը լքելու սեմին ներդրումնային նոր շուկաներ գտնելու նպատակով: Մեյի Արաբիա կատարած այցը սկանդալային է գնահատվում ՝ մարդու իրավունքների անտեսման ֆոնի վրա: Առևտրական հարաբերություններին զուգահեռ , Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորներից կազմված մարդու իրավունքների պաշտպան համատեղ կոմիտեն զեկուցել է , որ մարդու իրավունքների հարցը պետք է լինի Brexit-ից հետո Բրիտանիայի ապագա առևտրական հարաբերությունների առանցքային գործոնը:

Արաբիա կատարած այցի ընթացքում, Թերեզա Մեյն առիթից օգտվելով , Իրանի դեմ քայլեր է արել ՝ Իրանին Պարսից ծոցի համար սպառնալիք ներկայացնելով: Իր խոսքերն արդարացնելու համար, նա ասել էր, որ անհրաժեշտ է պայքարել երկրների դեմ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը:

 

***

«Ալիք»

Պուտինն «ագրեսիա» է որակել Սիրիայի տարածքում ԱՄՆ հարվածները

 

 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Սիրիայի տարածքում ԱՄՆ իրականացրած հրթիռային հարձակումը, նշել է, որ տեղի ունեցածն «ինքնավար պետության դեմ ուղղված ագրեսիա է և հորինած պատճառով միջազգային իրավունքի նորմերի խախտում»: Տեղեկացնում է «tert.am»-ը:

ՌԴ նախագահի խոսքը լրագրողներին է փոխանցել նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Խոսնակի փոխանցմամբ՝ սիրիական բանակն իրականում «քիմիական զենքի պաշար չունի»: Պեսկովը հիշեցրել է, որ Սիրիայի կառավարական ուժերի ունեցած քիմիական զենքի ամբողջ պաշարի ոչնչացումն արձանագրվել ու հաստատվել է ՄԱԿ-ի կողմից:

«Միևնույն ժամանակ, Պուտինի կարծիքով, ահաբեկիչների կողմից քիմիական զենքի կիրառման փաստերի լրիվ անտեսումն էապես վատթարացնում է իրավիճակը»,-ընդգծել է Պեսկովը:

Պուտինը ենթադրում է, որ Սիրիայի տարածքում իրականացված հրթիռակոծության միջոցով ԱՄՆ-ն փորձում է  շեղել միջազգային հանրության ուշադրությունն Իրաքում խաղաղ բնակչության շրջանում գրանցված մեծաքանակ զոհերից:

Ըստ ՌԴ նախագահի՝ Վաշինգտոնի քայլն էական վնաս կհասցնի առանց այդ էլ շատ վատ վիճակում գտնվող ռուս-ամերիկյան հարաբերություններին:

«Եվ ամենակարևորը՝ Պուտինը գտնում է, որ այս քայլը մեզ չի մոտեցնում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերջնական նպատակին, այլ հակառակը՝ լուրջ խոչընդոտ է առաջացնում այդ պայքարի ճանապարհին»,-ընդգծել է Պեսկովը:

***

 

aysor.am

Սոնա Պողոսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

 

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Այսօր կանանց պայքարում 75 կգ քաշային կարգում հանդես եկավ Սոնա Պողոսյանը: Երկամարտում Սոնա Պողոսյանը գրանցեց 227 կգ արդյունք (101+126) և նվաճեց բրոնզե մեդալ: Սոնան փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում` բարձրացնելով 126 կգ, իսկ պոկում վարժությունում գրանցեց չորրորդ արդյունքը։

Կանանց 75 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Իսպանիան ներկայացնող Լիդիա Վալենտինը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Վոստրիկովան:

Հավելենք, որ այսօր մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը (90 կգ քաշային կարգ) և Կարուշ Ղուկասյանը (94 կգ քաշային կարգ, B խումբ):