Գերմանիայի պաշտպանության նախարար. Սիրիայի դեմ հավանական ավիահարվածներին չենք մասնակցելու
https://parstoday.ir/hy/news/world-i58794-Գերմանիայի_պաշտպանության_նախարար._Սիրիայի_դեմ_հավանական_ավիահարվածներին_չենք_մասնակցելու
Գերմանիայի պաշտպանության նախարարը շաբաթ օրը հայտարարել է, որ այդ երկրի ուժերը չեն մասնակցելու Սիրիայի բանակի դիրքերի դեմ հավանական ավիահարվածներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2017 03:02 Asia/Tehran
  • Գերմանիայի պաշտպանության նախարար. Սիրիայի դեմ հավանական ավիահարվածներին չենք մասնակցելու

Գերմանիայի պաշտպանության նախարարը շաբաթ օրը հայտարարել է, որ այդ երկրի ուժերը չեն մասնակցելու Սիրիայի բանակի դիրքերի դեմ հավանական ավիահարվածներին:

Համաձայն «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման` Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հավելել է. «Քանի որ Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի գործողությունների շրջագծում գերմանական ուժերի առաքելությունը հետախուզումն ու տեղեկությունների հավաքագրումն է, որևէ դեպքում չենք մասնակցելու Սիրիայի բանակի դիրքերի դեմ հավանական ավիահարվածներին»:

Գերմանիայի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ գերմանական ուժերի առաքելությունը սահմանափակվում է ԻԼԻՊ-ի դեմ պայքարով, ինչը հստակ առաքելություն է և ջանքերն ու համագործակցությունն իրականացվելու են այդ շրջագծում:

Ի դեպ, «Սպուտնիկ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Ռուսաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումից հետո այդ երկրում զարգացումների ընթացքը:

Իր գերմանացի պաշտոնակից Զիգմար Գաբրիելի հետ հեռախոսազրույցից հետ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Սիրիայի դեմ հարձակման համար ԱՄՆ-ի պատճառաբանությունը կոնկրետ ու համոզիչ չէ»:

Լավրովն ընդգծել է Սիրիայի «Ալ-Շաաիրաթ» ավիաբազայի դեմ ԱՄՆ-ի հարձակման կապակցությամբ մանրամասն հետաքննություն անցկացնելու անհրաժեշտությունը: