Սոցիալական ցանցերը երեխաներին ավելի դժբախտ են դարձնում. գիտնականներ
https://parstoday.ir/hy/news/world-i58902-Սոցիալական_ցանցերը_երեխաներին_ավելի_դժբախտ_են_դարձնում._գիտնականներ
Բրիտանական Շեֆիլդի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ երեխաները որքան շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում, այնքան ավելի դժբախտ են իրենց զգում կյանքի բոլոր ասպեկտներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2017 05:09 Asia/Tehran
  • Սոցիալական ցանցերը երեխաներին ավելի դժբախտ են դարձնում. գիտնականներ

Բրիտանական Շեֆիլդի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ երեխաները որքան շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում, այնքան ավելի դժբախտ են իրենց զգում կյանքի բոլոր ասպեկտներում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ The IZA Institute of Labor Economics ինստիտուտի համար արված հետազոտության համաձայն, նույնիսկ մեկ ժամ սոցցանցերում գտնվելը 14%-ով նվազեցնում է հավանականությունը, որ երեխան ամբողջությամբ գոհ կլինի իր կյանքից: Ըստ գիտնականների՝ նույնիսկ մեկ ծնողի հետ ապրելը երեք անգամ ավելի քիչ է ազդում երեխայի բարեկեցության վրա, քան սոցցանցերը:

Facebook-ում եւ Instagram-ում շատ ժամանակ անցկացնող երեխաներն ավելի պակաս երջանիկ են զգում իրենց, ինչն անդրադառնում է դպրոցում նրանց ուսման, արտաքինի եւ ընտանիքի վրա:

Մասնագետները նշել են, որ սոցցանցերն ավելի շատ ազդում են աղջիկների, քան տղաների վրա:

News.am