Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի երկու ամսից
https://parstoday.ir/hy/news/world-i58978-Բաքու_Թբիլիսի_Կարս_երկաթգիծը_կբացվի_երկու_ամսից
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի ընթացիկ տարվա հունիս ամսին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը, փոխանցում է Սպուտնիկ Georgia-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2017 07:46 Asia/Tehran
  • Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի երկու ամսից

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի ընթացիկ տարվա հունիս ամսին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը, փոխանցում է Սպուտնիկ Georgia-ն:

«Թուրք արտադրողների արտադրանքն աշխարհի տարբեր երկրներ կմատակարարվի Կարսի լոգիստիկ կենտրոնի միջոցով, որը կխնայի ժամանակը և կնվազեցնի ծախսերը»,- ասել է թուրք նախարարը:

Անդրադառնալով ԲԹԿ նախագծի մանրամասներին` Արսլանը նշել է, որ Կարսից դեպի Բաքու կգործի երկաթուղային մեկ գիծ, իսկ հետագայում երթուղին  կշարունակվի մինչև Ղազախստան և Թուրքմենստան` հասնելով մինչև Չինաստան: 

armedia.am