Ֆրանսիայում 10 մարդ Է տուժել փախստականների ճամբարում տեղի ունեցած անկարգությունների պատճառով
https://parstoday.ir/hy/news/world-i58982-Ֆրանսիայում_10_մարդ_Է_տուժել_փախստականների_ճամբարում_տեղի_ունեցած_անկարգությունների_պատճառով
Առնվազն 10 մարդ Է տուժել Ֆրանսիայի հյուսիսում Դյունկերկի մերձակա փախստականների ճամբարում տեղի ունեցած անկարգությունների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2017 08:07 Asia/Tehran
  • Ֆրանսիայում 10 մարդ Է տուժել փախստականների ճամբարում տեղի ունեցած անկարգությունների պատճառով

Առնվազն 10 մարդ Է տուժել Ֆրանսիայի հյուսիսում Դյունկերկի մերձակա փախստականների ճամբարում տեղի ունեցած անկարգությունների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ կոնֆլիկտն սկսվել Է տարբեր Էթնիկական խմբերի միջեւ: Այնուհետեւ դիմակայությանը հարկադրված Է եղել միջամտել ոստիկանությունը, որն արցունքաբեր գազ ու մահակներ Է կիրառել ջարդարարների նկատմամբ: Անկարգություների հետեւանքով հրդեհ Է բռնկել, որն արագորեն տարածվել Է ամբողջ ճամբարում, որն ի վերջո գրեթե ամբողջովին այրվել Է: 

ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ ճամբարում ապրում Էին մինչեւ 1,5 հազար փախստական աֆղանցիներ ու քրդեր, որոնք հույս ունեին անցնել Լա Մանշը եւ հասնել Մեծ Բրիտանիայի տարածք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 orer.am/