G7-ի անդամները ՌԴ դեմ պատժամիջոցների որոշում չեն ընդունել
https://parstoday.ir/hy/news/world-i59014-g7_ի_անդամները_ՌԴ_դեմ_պատժամիջոցների_որոշում_չեն_ընդունել
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն հայտարարել է, որ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ որոշում չի ընդունվել Ռուսաստանի եւ Սիրիայի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2017 11:20 Asia/Tehran
  • G7-ի անդամները ՌԴ դեմ պատժամիջոցների որոշում չեն ընդունել

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն հայտարարել է, որ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ որոշում չի ընդունվել Ռուսաստանի եւ Սիրիայի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը:

«Բլումբերգ» գործակալությունն էլ հայտնել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման հարցը ընդհանրապես չի քննարկվել:

Էյրոն նշել է, որ G7-ի բոլոր երկրները համաձայն են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի կարող լինել ապագա երկրի մասը: Նա ընդգծել է հրադադարի ռեժիմի անհրաժեշտությունը, որը կկարգավորի միջազգային հանրությունը՝ որպես Սիրիայի ճգնաժամի կարգավորման առաջին քայլ:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ մտադիր է հանդիպման ժամանակ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացում պահանջել: Sun-ի փոխանցմամբ՝ բրիտանացի նախարարը ցանկանում է, որ G7-ը Իդլիբում քիմիական հարձակման հետ կապված համատեղ հայտարարություն ընդունի, որի համաձայն՝ Ռուսաստանը պետք է դադարեցնի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցուցաբերվող աջակցությունը եւ երկրից իր զորքերը դուրս բերի: Մոսկվայի մերժմանը կհետեւեն նոր պատժամիջոցներ՝ ի հավելումն նրանց, որոնք արդեն մտցվել են Ուկրաինայի շուրջ իրավիճակի հետ կապված, հայտնել էր պարբերականը:

News.am