Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկերոջ հետ
Ապրիլ 11, 2017 11:42 Asia/Tehran
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի և Սիրիայում տիրող իրավիճակի հետ կապված մի շարք հարցեր: Խոսակցության ժամանակ հատկապես անդրադարձ է կատարվել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետագա գործունեությանը և Սիրիայում ընտրությունների վերաբերյալ հարցերին:
lratvakan.am/
Պիտակ