Էրդողանը համաձայն է Թուրքիայում մահապատժի դատավճռի վերականգնմանը
Ապրիլ 11, 2017 13:40 Asia/Tehran
Թուրքիայի նախագահն ասել է, որ համաձայն է այդ երկրի դատական համակարգում մահապատժի դատավճռի վերականգնմանը և պառլամենտում հաստատվելու դեպքում գործադրման հրաման կտա:
Ապրիլի 10-ին Չուրում քաղաքի բնակչության հետ հանդիպմանը Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Թուրքիայի կառավարության պաշտոնյաները իրավասություն չունեն ներելու այդ երկրի ձախողած հեղաշրջման դերակատարներին և Թուրիքյի կառավարությունը պատրաստ է գնալ ցանկացած քայլի»:
Թուրքիայի կառավարությունը մեղադրվում է այդ երկրում տեղի ունեցած հեղաշրջումից հետո ընդդիմդիրներին, մասնավորապես քրդերին ճնշելու մեջ:
2004թ. ազգային սահմանադրության թիվ 5218 օրենքի համաձայն մահապատիժը հանվել էր Թուրքիայի դատական համակարգից:
Պիտակ