ԵՄ-ն երկարացրեց Իրանի դեմ որոշ շրջափակումների գործադրման ժամկետը
ԵՄ-ն տեղեկացրել է ԻԻՀ դեմ մարդու իրավունքների հարցով սահմանված շրջափակումների գործադրման ժամկետը մեկ տարով երկարացվելու մասին:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսությունը երեքշաբթի օրը հղում կատարելով բրիտանական ԶԼՄ-ներին հաղորդումներին, հայտարարել է, որ ԵՄ շրջափակումները տարածվում են այն սարքավորումների վրա, որոնք ըստ միության, կիրառվում են կապի միջոցները վերահսկելու համար:
Այս շրջափակումների համաձայն` սառեցված են մնում իրանցի 80 իրական ու իրավաբանական անձանց, այդ թվում իրանական մի կառույցի ակտիվները:
ԵՄ-ն մարդու իրավունքները շարունակ միջոց է ծառայեցրել իրագործելու համար Իրանի դեմ իր նպատակները: ԻԻՀ-ն մշտապես քննադատել է մարդու իրավունքները միջոց ծառայեցվելը և դա երկրների ներքին հարցերին միջամտություն է համարել:
ԵՄ-ն այն պայմաններում է երկարացրել Իրանի դեմ մարդու իրավունքների հարցով շրջափակումների գործադրման ժամկետը, երբ եվրոպական երկրներում կոպիտ կերպով ոտնահարվում են միգրանտների ու փոքրամասնությունների իրավունքները և ցեղապաշտությունը տարածվում է եվրոպական երկրներում, այդ թվում Բրիտանիայում ու Ֆրանսիայում: