Պիշչեկ. Պայթյունը տեղի է ունեցել, երբ ավտոբուսին մոտենալիս ենք եղել
https://parstoday.ir/hy/news/world-i59066-Պիշչեկ._Պայթյունը_տեղի_է_ունեցել_երբ_ավտոբուսին_մոտենալիս_ենք_եղել
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Լուկաշ Պիշչեկը մեկնաբանել է «Մոնակոյի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումից առաջ գերմանական թիմի ավտոբուսի մոտ տեղի ունեցած ռումբի պայթյունի լուրը՝ հաստատելով այն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2017 04:54 Asia/Tehran
  • Պիշչեկ. Պայթյունը տեղի է ունեցել, երբ ավտոբուսին մոտենալիս ենք եղել

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Լուկաշ Պիշչեկը մեկնաբանել է «Մոնակոյի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումից առաջ գերմանական թիմի ավտոբուսի մոտ տեղի ունեցած ռումբի պայթյունի լուրը՝ հաստատելով այն:

«Պայթյունը տեղի ունեցավ, երբ մենք մոտենում էինք ավտոբուսին եւ անցնում էին կայանված ավտոմեքենաների մոտով: Այժմ ամեն ինչ կարգին է: Պայթյունի հետեւանքով ձեռքի վնասվածք է ստացել Մարկ Բարտրան, որը տեղափոխվել է հիվանդանոց»,- Պիշչեկի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

«Բորուսիա» - «Մոնակո» հանդիպումը հետաձգվել է եւ տեղի կունենա ապրիլի 12-ին:

News.am