Գերմանիայի ոստիկանությունը հետաքննում է Դորտմունտի պայթյունների դեպքը
Գերմանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ «Բորուսիա Դորտմունտ ակումբի ֆոտբոլային խմբի անդամներին փոխադրող ավտոբուսի ճանապարհին պայթյունների շուրջ հետաքննությունը շարունակվում է:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` «Բորուսիա Դորտմունտ» ակումբի ֆոտբոլի հավաքականին փոխադրող ավտոբուսի ճանապարհին պայթյուններից հետո Գերմանիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել հատկապես հայտնաբերված կասկածելի մի գրության շուրջ:
Դորտմունտի ոստիկանապետ Գրիգոր Լանգեն հայտարարել է, որ ակումբի ֆուտբոլային խմբի անդամներին փոխադրող ավտոբուսի ճանապարհին պայթյուններից հետո չաշխատած պայթուցիկ նյութի նման ինչ-որ զանգված է հայտնաբերվել հյուրանոցում, որտեղ մնացել են թիմի անդամները:
Դորտմունտի դատախազությունը հայտարարել է, որ պայթյունների մերձակայքում գրություն է հայտնաբերվել, որի իսկությունը ուսումնասիրվում է:
«Բորուսիա Դորտմունտ» ակուբի ֆուտբոլային հավաքականին փոխադրող ավտուբուսի ճանապարհին երեք պայթյուններից տուժել է հավաքականի անդամ Մարք Բարթրան:
Երեքշաբթի օրը նախատեսված Բորուսիա Դորտմունտ-Մոնակո հանդիպումը հետաձգվել է և տեղի կունենա չորեքշաբթի օրը: