Գերմանիայի ոստիկանությունը հետաքննում է Դորտմունտի պայթյունների դեպքը
https://parstoday.ir/hy/news/world-i59082-Գերմանիայի_ոստիկանությունը_հետաքննում_է_Դորտմունտի_պայթյունների_դեպքը
Գերմանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ «Բորուսիա Դորտմունտ ակումբի ֆոտբոլային խմբի անդամներին փոխադրող ավտոբուսի ճանապարհին պայթյունների շուրջ հետաքննությունը շարունակվում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2017 07:48 Asia/Tehran
  • Գերմանիայի ոստիկանությունը հետաքննում է Դորտմունտի պայթյունների դեպքը

Գերմանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ «Բորուսիա Դորտմունտ ակումբի ֆոտբոլային խմբի անդամներին փոխադրող ավտոբուսի ճանապարհին պայթյունների շուրջ հետաքննությունը շարունակվում է:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` «Բորուսիա Դորտմունտ» ակումբի ֆոտբոլի հավաքականին փոխադրող ավտոբուսի ճանապարհին պայթյուններից հետո Գերմանիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել հատկապես հայտնաբերված կասկածելի մի գրության շուրջ:

Դորտմունտի ոստիկանապետ Գրիգոր Լանգեն հայտարարել է, որ  ակումբի ֆուտբոլային խմբի անդամներին փոխադրող ավտոբուսի ճանապարհին պայթյուններից հետո չաշխատած պայթուցիկ նյութի նման ինչ-որ զանգված է հայտնաբերվել հյուրանոցում, որտեղ մնացել են թիմի անդամները:

Դորտմունտի դատախազությունը  հայտարարել է, որ պայթյունների մերձակայքում գրություն է հայտնաբերվել, որի իսկությունը ուսումնասիրվում է:

«Բորուսիա Դորտմունտ» ակուբի ֆուտբոլային հավաքականին փոխադրող ավտուբուսի ճանապարհին երեք պայթյուններից տուժել է հավաքականի անդամ Մարք Բարթրան:

 Երեքշաբթի օրը նախատեսված Բորուսիա Դորտմունտ-Մոնակո հանդիպումը հետաձգվել է և տեղի կունենա չորեքշաբթի օրը: