Spiegel. Մերկելը մեկնում է Մոսկվա, որպեսզի «կանխի վատթարագույնը»
https://parstoday.ir/hy/news/world-i59090-spiegel._Մերկելը_մեկնում_է_Մոսկվա_որպեսզի_կանխի_վատթարագույնը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում էր այցելել Մոսկվա մայիսի 2-ին: Բեռլինը Մերկելի այցը Մոսկվա հիմնավորել է հուլիսին Համբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների կազմակերպումով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2017 08:23 Asia/Tehran
  • Spiegel. Մերկելը մեկնում է Մոսկվա, որպեսզի «կանխի վատթարագույնը»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում էր այցելել Մոսկվա մայիսի 2-ին: Բեռլինը Մերկելի այցը Մոսկվա հիմնավորել է հուլիսին Համբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների կազմակերպումով:

Spiegel գերմանական թերթը անդրադարձել է կանցլերի առաջիկա այցին, գրելով. «Իրավիճակը պայթյունավտանգ էԸստ էության, այս այցը փորձ է կանխել վատթարագույնը»: Ըստ հրապարակման, գերմանացի դիվանագետները չափազանց վտանգավոր են համարում Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: «Վերջին ամիսներին իրավիճակը Դոնբասում ավելի է վատացել, իսկ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը խառնել համաշխարհային քաղաքականության բոլոր քարտերը: Երդմնակալության արարողությունից հինգ ամիս անց Վաշինգտոնը դեռ չի կողմնորոշվել Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականության հարցում»: Թրամփի ընտրվելուց հետո Բեռլինը մտավախություն ուներ, որ նա կբանակցի Պուտինի հետ Ուկրաինայի հարցում` «շրջանցելով» եվրոպացիներին եւ Մերկելի «թիկունքում»: Սա լուրջ հարված կլիներ կանցլերի հեղինակությանը: Նա հակառուսական պատժամիջոցների ամենամոլի կողմնակիցներից էր և դրանց վերացումը կնշանավորեր նրա քաղաքականության ձախողումը: «Սակայն, ստացվեց հակառակը. Վաշինգտոնը ընտրեց այնքան զուսպ քաղաքականություն Մոսկվայի նկատմամբ, որ պարզապես դժվար է աշխատել: Խնդիրը ոչ թե ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի մերձեցումն է, այլ լիակատար լռությունը», - գրում է Spiegel- ը: «Ռուսաստանի հետ առնչությունների» վերաբերյալ սկսած հետաքննությունը ԱՄՆ նախագահի վարչակազմը ստիպեց «անցնել պաշտպանության», եւ այժմ Թրամփը չի կարող իրեն թույլ տալ ընդառաջ գնալ Ռուսաստանի Դաշնությանը: «Այժմ Թրամփը գրեթե անգործունակ է այն ամենում, ինչը վերաբերում է Մոսկվային», - գրում է թերթը: Առայժմ Կրեմլը է սպասողական դիրք է բռնել: Մոսկվան համբերում է, մինրև տեսնի, թե որ ուժերը կհաղթեն Վաշինգտոնում` պրո թե հակառուսական: Ստեղծվել է «շատ վտանգավոր վակուում»; Մերկելն, իր հերթին, ասել է, որ իրավիճակը շատ լուրջ է: Երեք շաբաթ առաջ կանցլեր Վաշինգտոնում էր` «ամերիկացիներին խաղի մեջ վերադարձնելու համար», իսկ այժմ նա մեկնում է Ռուսաստանի Դաշնություն:

Ankakh.com-