Չինաստանը Անտարկտիդայում առաջին օդանավակայանի կառուցումը կսկսի 2018-ին
https://parstoday.ir/hy/news/world-i59108-Չինաստանը_Անտարկտիդայում_առաջին_օդանավակայանի_կառուցումը_կսկսի_2018_ին
Չինաստանը 2018-ին կսկսի Անտարկտիդայում իր առաջին օդանավակայնի կառուցումը։ Այն կընդունի բոլոր տեսակի ինքնաթիռներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2017 10:21 Asia/Tehran
  • Չինաստանը Անտարկտիդայում առաջին օդանավակայանի կառուցումը կսկսի 2018-ին

Չինաստանը 2018-ին կսկսի Անտարկտիդայում իր առաջին օդանավակայնի կառուցումը։ Այն կընդունի բոլոր տեսակի ինքնաթիռներ։

Այս մասին հայտարարել է Չինաստանի Գիտահետազոտական բեւեռային ինստիտուտի փոխտնօրեն Սուն Բոն, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Մասնագետներն արդեն հետազոտել են երեք կիլոմետր ճանապարհահատվածը՝ «Չժունշան» կայանի թռիչքուղու կառուցման համար»,-ասվում է հաղորդագրությունում։ Սուն Բոյի խոսքով՝ նախ «օդանավակայանը կունենա միայն թռիչքուղի»։ Հաջորդ փուլում արդեն կկառուցվեն հավելյալ թռիչքուղիներ եւ օդանավակայանի ընդլայնման ենթակառույցներ։

Ինչպես գրում է China Daily-ն՝ օդանավակայանի կառուցումը թույլ կտա «զգալիորեն բարձրացնել» ՉԺՀ-ից գիտնականների աշխատանքների արդյունավետությունը։

News.am