Լավրովը եւ Թիլսերսոնը բանակցություններ են վարում Մոսկվայում
ՌԴի եւ ԱՄՆի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ռեքս Թիլսերսոնը բանակցություններ են վարում Մոսկվայում, տեղեկացնում Է «Արմենպրես»ը՝ հղում անելով ՏԱՍՍին:
Հանդիպումն ընթանում Է փակ ռեժիմով: Դրա արդյունքները Լավրովը եւ Թիլսերսոնը կամփոփեն մամուլի ասուլիսում:
Հանդիպման տեւողությունը որոշված չԷ, բայց Մոսկվայում Ռուսաստանի եւ ԱՄՆի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները սովորաբար տեւում են մի քանի ժամ եւ հաճախ ավարտվում արդեն գիշերը:
Լավրովն իր ներածական խոսքում հայտարարել Է, թե Մոսկվան կարեւոր Է համարում, որ Սիրիային ԱՄՆի հրթիռահարվածը չկրկնվի: «Ռուսաստանի ղեկավարությունն արդեն սկզբունքային գնահատականներ Է հայտնել այդ կապակցությամբ: Սկզբունքորեն կարեւոր ենք համարում ապագայում նմանօրինակ ակցիաների կրկնվելու ռիսկեր թույլ չտալը»,ընդգծել Է Լավրովը: Մոսկվան հույս ունի պարզել ԱՄՆի հետ երկխոսության հեռնկարները, այդ թվում՝ ահաբեկչության դեմ մղվող պայքարում, հայտարարել Է Լավրովը:
Իր հերթին ԱՄՆի պետքարտուղար Թիլսերսոնը Լավրովի հետ անկեղծ երկխոսության հույս Է հայտնել:
«Հուսով եմ, որ այս հանդիպումը կնպաստի բաց ու անկեղծ երկխոսությանը, որպեսզի մենք կարողանանք ամեն ինչ անել մեր երկրների փոխհարաբերությունները դրական ուղղությամբ տանելու համար»,ասել Է նա:
Armenpress.am