Գերմանիայի կողմից Թուրքիային տնտեսական օգնության տրամադրումը բարդացել է
Ապրիլ 12, 2017 15:20 Asia/Tehran
Գերմանական պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի` Թուրքիայում ձերբակալումից հետո այդ երկրին Գերմանիայի կողմից տնտեսական աջակցություն տրամադրելու շուրջ բանակցությունները բարդացել են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, այս մասին կարծիք է հայտնել Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլը:
«Բանակցությունները լավ էին ընթանում, սակայն լրագրողը կալանավորվեց: Այս ամենն իրադրությունը վերին աստիճանի բարդացրեց»,- նշել է նա:
Նախարարը մտահոգություն է հայտնել նաև ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի առնչությամբ:
lratvakan.am/
Պիտակ