Պուտինը ժամանել է Բիշքեկ՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար
Ապրիլ 14, 2017 07:01 Asia/Tehran
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Բիշքեկ, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն խորհրդի նիստին ու կհանդիպի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարներին:
Ինչպես նշում է ria.ru-ն, ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում կողմերը կքննարկեն վերջին ժամանակահատվածում միության իրականացրած գործունեությունը, ինչպես նաև 2017-2018թթ. համար մակրոտնտեսական քաղաքականության ուղենիշերը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի ղեկավարները:
Tert.am
Պիտակ