Մամուլի տեսություն 14-04-2017
https://parstoday.ir/hy/news/world-i59302-Մամուլի_տեսություն_14_04_2017
Մեկնարկում են Երևան-Բեյրութ ուղիղ չվերթները , Էրդողանը տառապում է ատլանտյան տենդով , Զարիֆն ընդգծում է իրողությունը պարզելու անհրաժեշտությունը , Սերբիան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնալու, Ընդդիմադիրները հարձակվել են Վենեսուելայի նախագահի վրա, Թուրքիան վերածվել է լրագրողական բանտի. Այս և այլ կարևոր նորություններին էր անդրադարձել մամուլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2017 12:40 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   14-04-2017

Մեկնարկում են Երևան-Բեյրութ ուղիղ չվերթները , Էրդողանը տառապում է ատլանտյան տենդով , Զարիֆն ընդգծում է իրողությունը պարզելու անհրաժեշտությունը , Սերբիան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնալու, Ընդդիմադիրները հարձակվել են Վենեսուելայի նախագահի վրա, Թուրքիան վերածվել է լրագրողական բանտի. Այս և այլ կարևոր նորություններին էր անդրադարձել մամուլը:

«Իրան»

Սերբիան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնալու

 

Սերբիայի նոր նախագահը հայտարարել է, որ իր երկիրը ՆԱՏՕ-ի կազմ չի մտնելու: ԻՍՆԱ գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն Մաք Քեյնի հետ հանդիպումից հետո, Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է.«Սերբիան ոչ մի ռազամկան բլոկի չի միանալու և շարունակելու է մնալ անկախ ՝ որդեգրելով ռազմական անկողմնակալ քաղաքականություն: Մեզ համար կարևոր է այն, որ Սերբիայի քաղաքացիները համաձայն են ԵՄ-ին միանոլու ուղին շարունակմանը և միաժամանակ Ռուսաստանի և Չինաստանի հետ սերտ կապերի պահպանմանը»: Վուվիչը 2014 թվականաին զբաղեցրեց Սերբիայի վարչապետի պաշտոնը: Անցյալ շաբաթ հաղթելով իր մրցակիցներին, այդ երկրի նախագահ ընտրվեց:

***

«Ալիք»

Մեկնարկում են Երևան-Բեյրութ ուղիղ չվերթները

 

Տեղի է ունեցել  «Արմենիա» ավիաընկերության կողմից Երևան-Բեյրութ-Երևան ավիաչվերթի պաշտոնական բացումը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից հայտնում են, որ Երևան-Բեյրութ-Երևան չվերթը մինչև ընթացիկ տարվա հունիս կիրականացվի շաբաթական մեկ անգամ,  հունիսից՝ երկու,  իսկ հուլիսից՝ երեք անգամ։: Տեղեկացնում է panorama.am-ը:

Լիբանանի զբոսաշրջության նախարար Անդրանիկ Գիդանյանը և ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը կարևորել են չվերթը, երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, զբոսաշրջության զարգացման, երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման, միջմշակութային երկխոսության ապահովման հարցերը:

«Այս չվերթը  սպասված և անհրաժեշտ էր:   Այն բխում է ՀՀ կառավարության կողմից հայտարարված բաց երկնքի քաղաքականությունից, համաշխարհային շուկային Հայաստանի հասանելիության  բարձրացման անհրաժեշտությունից: Չվերթը մասնավորապես կնպաստի  Հայաստանի և Լիբանանի միջև  առևտրա-տնտեսական կապերի   և զբոսաշրջային փոխադարձ  այցելությոնների առավել ակտիվացմանը»,-ասել է Մեխակ Ապրեսյանը:

***

 

«Ռեսալաթ»

Էրդողանը տառապում է ատլանտյան տենդով

 

Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների վատթարացումը պայմանավորված է ՆԱՏՕ-ի անդամների միջև Թուրքիայի դիրքով: Այս ուղղակի կապը կանխատեսելի էր ի սկզբանե: Էրդողանը ատլանտյան տնեդն էլ մեկնարկեց հենց Թուրքիայում սպասվող հանրաքվեի հարցի շուրջ սկանդալներով: Գերմանական մամուլը տարակուսանքով է խոսում ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցության արժանավորության մասին: Ներկա հանգամանքներում հարցը ներկայացվում է և դա ի վկայություն այն բանի, որ Թուրքիայ-Եվրոպա լարվածւթյուններն ուղղակի կապակցվում են Անկարայի ներքին և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հարաբերություններին: ՆԱՏՕ-ին անդամակցում են Եվրամիության անդամ քսան երկրներ, սա նշանակում է, որ Թուրքիայի նկատմամբ փակ գվարդիա է ստեղծվում : Արդյունքում ՆԱՏՕ-ում Թուրքիայի դեմ բացահայտ և բարդ դիրքորոշում է ձևավորվելու:

Ռուսաստանի ինքնթաիռի խոցման դեպքի հետևանքով, Թուրքիայի թիկունքը դատարկվել է : բոլորն Անկարային են ճանաչում ՆԱՏՕ-ի համար ծախսատար լարվածությունների ստեղծման պատասխանատուն: Հունաստանի, Գերմանիայի և  Ֆրանսիայի նման երկրներ բողոքել են այդ հարցի դեմ: Նույնիսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մի կողմ դնելով ՆԱՏՕ-ի անդամներին պաշտպանելու իր պարտականությունը ՝ Թուրքիային աջակցելու ուղղությամբ ոչ մի ուղղակի ռ գործնական քայլ չանելով: Ռուսական ինքնաթիռի խոցման դեպքից հետո, Անկարան համոզվեց, որ ճգնաժամային իրավիճակում անկարող է հույսեր կապել ՆԱՏՕ-ի անդամների աջակցությունների հետ: Անկախ հանրաքվեի արդյունքներից, լարվելու են Անկարայի և եվրոպական երկրների հարաբերությունները: Ուստի Էրդողանը պետք է նախապատրաստվի ԵՄ-ին, այլև ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներին դեմ գնալու համար: Այս անհերքելի առճակատման ավարտին անկասկապ պարտվելու է Էրդողանի կառավարությունը :

***

«Համշահրի»

Զարիֆն ընդգծում է իրողությունը պարզելու անհրաժեշտությունը

 

Մոսկվայում Իրանի և Ռուսաստանի Ագ նախարարներն առանձին հանդիպումներում քննարկել են կողմերին ուզող հարցեր:

ԻՍՆԱ գործակալության փոխանցմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարարը ՝ իր ռուս և թուրք պաշտոնակիցների հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով Մոսկվա է այցելել : Լավրովի հետ հանդիպմանը Զարիֆը ցավակցել է սանկտ Պետերբուրգի դեպքի կապակցությամբ , հայտարարելով.«Ահաբեկչության դեմ պայքարն իրականացվելու է միմիայն միջազգային համագործակցության զարգացման արդյունքում»:

Նախարար Զարիֆը քիմիական հրձակումը պատրվակ է համարել Սիրիայի վրա հարձակվելու համար: Նա ասել է.«Պետք է պարզել իրողությունը ՝ ապագայում նման միակողմանի քայլերը կանխելու համար»:

***

 

«Իրան»

Ընդդիմադիրները հարձակվել են Վենեսուելայի նախագահի վրա

 

Վենեսուելայի տնտեսական ճգնաժամային իրավիճակում, զայրացած ընդդիմադիրները հարձակվել են նախագահ ՝ Մադուրոյի վր ՝ նրա կողմը ձվեր ու քարեր թալելով: Դեպքը տեղի է ունեցել Մադուրոյի ելույթի պահին : Վենեսուելայի ազգային հեռուստատեսության ուղւղ եթերով հեռարձակվում էր նախագահի ելույթը: Դեքպից հետո, թողարկումը դադարել է: վենեսուելայի կառավարության ընդդիմադիրները վերջին 11 օրերին հինգ անգամ բողոքի ակցիա են կազմակերպել Մադուրոյի կառավարության դեմ : Սա այն դեքպում, երբ ՄԱԿ-ը Վենեսուելայից պահանջելէ  քաղաքացիներին բողոքելու արտոնություններ տալ:

***

 

araratnews.am

Թուրքիան վերածվել է լրագրողական բանտի. Washington Post

 

 

Ամերիկյան հեղինակավոր Washington Post թերթը Թուրքիայում մամուլի անազատության խնդրին վերաբերող հոդված է հրապարակել:

Ամերիկյան թերթը, մասնավորապես, անդրադարձել է թուրքական Cumhuriyet  թերթի դեմ կիրառվող ճնշումներին՝ նշելով, որ այս թերթի շուրջ 11 աշխատակիցներ ու լրագրողներ այս պահին անազատության մեջ են գտնվում: Washington Post-ը նկատել է  տվել, որ այդ ճնշումների հետևանքով Թուրքիայում մամուլը հետզհետե ավելի ու ավելի է թուլանում: Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր T24 թերթի կայքը:

Աղբյուրը արձանագրում է, որ Թուրքիայում լրագրողությամբ զբաղվելը միշտ էլ ռիսկային է եղել: «Սակայն հատկապես 2016թ. հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն սկսեց հալածել իր թշնամիներին, մամուլի նկատմամբ ճնշումները անհավատալի չափերի հասան», -ասված է հոդվածում:

Ամերիկյան թերթը հիշեցնում է նաև, որ այս ընթացքում փակվեցին մի շարք քրդական լրատվամիջոցներ ու գյուլենական կառույցի հետ կապի մեջ մեղադրվող այլ հրատարակչություններ. «Թուրքիայում 120 կալանավորված լրագրող կա. Թուրքիան վերածվել է այս առումով աշխարհում առաջատար լրագրողական բանտի», – գրում է թերթը: