Փխենյան. Հյուսիսային Կորեան պատրաստ է ԱՄՆ-ի հարձակման համար
https://parstoday.ir/hy/news/world-i59336-Փխենյան._Հյուսիսային_Կորեան_պատրաստ_է_ԱՄՆ_ի_հարձակման_համար
Հյուսիսային Կորեայի բանակի միացյալ շտաբը հայտարարել է. «Հյուսիսային Կորեայի դեմ Վաշինգտոնի քաղաքական, տնտեսական կամ ռազմական ցանկացած հրահրիչ քայլի դեպքում Փխենյանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2017 03:11 Asia/Tehran
  • Փխենյան. Հյուսիսային Կորեան պատրաստ է ԱՄՆ-ի հարձակման համար

Հյուսիսային Կորեայի բանակի միացյալ շտաբը հայտարարել է. «Հյուսիսային Կորեայի դեմ Վաշինգտոնի քաղաքական, տնտեսական կամ ռազմական ցանկացած հրահրիչ քայլի դեպքում Փխենյանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ին»:

«Սպուտնիկ» լրատվական գործակալությունն ուրբաթ օրը հղում կատարելով Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալությանը հաղորդել է. «Քաղաքական, տնտեսական ու ռազմական ցանկացած հրահրիչ քայլ հանդիպելու է Հյուսիսային Կորեայի բանակի ու ժողովրդի կտրուկ պատասխանին, այդ թվում ծովային, օդային ու ցամաքային հարձակման»:

Հյուսիսային Կորեայի բանակի միացյալ շտաբը հայտարարել է, որ աշինգտոնի ոտնձգության դեպքում թիրախ է դարձնելու և մի քանի րոպեների ընթացքում մոխրի է վերածելու Ճապոնիայում ԱՄՆ-ի ավիաբազաները, Հարավային Կորեան ու Սեուլում գտնվող նախագահի նստավայրը:

Հյուսիսային Կորեայի բանակի միացյալ շտաբի հայտարարության մեջ ասված է, որ ԱՄՆ-ն նույնպես զերծ չի մնալու այդ երկրի հրթիռներից և Փխենյանը պատրաստ է հարվածելու ամերիկյան «Յու Էս Էս Կառլ Վինսոն» ավիակիր նավը: