Փխենյան. Հյուսիսային Կորեան պատրաստ է ԱՄՆ-ի հարձակման համար
Հյուսիսային Կորեայի բանակի միացյալ շտաբը հայտարարել է. «Հյուսիսային Կորեայի դեմ Վաշինգտոնի քաղաքական, տնտեսական կամ ռազմական ցանկացած հրահրիչ քայլի դեպքում Փխենյանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ին»:
«Սպուտնիկ» լրատվական գործակալությունն ուրբաթ օրը հղում կատարելով Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալությանը հաղորդել է. «Քաղաքական, տնտեսական ու ռազմական ցանկացած հրահրիչ քայլ հանդիպելու է Հյուսիսային Կորեայի բանակի ու ժողովրդի կտրուկ պատասխանին, այդ թվում ծովային, օդային ու ցամաքային հարձակման»:
Հյուսիսային Կորեայի բանակի միացյալ շտաբը հայտարարել է, որ աշինգտոնի ոտնձգության դեպքում թիրախ է դարձնելու և մի քանի րոպեների ընթացքում մոխրի է վերածելու Ճապոնիայում ԱՄՆ-ի ավիաբազաները, Հարավային Կորեան ու Սեուլում գտնվող նախագահի նստավայրը:
Հյուսիսային Կորեայի բանակի միացյալ շտաբի հայտարարության մեջ ասված է, որ ԱՄՆ-ն նույնպես զերծ չի մնալու այդ երկրի հրթիռներից և Փխենյանը պատրաստ է հարվածելու ամերիկյան «Յու Էս Էս Կառլ Վինսոն» ավիակիր նավը: