ԱՄՆ-ը սպառնում է համաշխարհային խաղաղությանը
ՌԴ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի խոսքերով՝ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայից ավելի մեծ սպառնալիք է համարվում համաշխարհային խաղաղության համար:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Կոնստանտին Կոսաչովն ավելացրել է.«ԱՄՆ քայլերն ապացուցում են, որ այդ երկիրը միջազգային խաղաղությանն ուղղված ավելի մեծ սպառնալիք է, քան Հյուսիսային Կորեան»: «Ներկա դրությամբ, հնարավոր չէ հստակ կանխատեսել ԱՄՆ-ի իրական նպատակները».հավաստել է նա:
ԱՄՆ-ը մարտական նավատորմ է գործուղել Կորեական թերակղզի, որը կարող է համարվել Հյուսիսային Կորեայի դեմ հավանական հարձակման պատրաստության զգուշացում:
Վաշինգտոնը սպառնացել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից մեծ հեռահարությամբ հրթիռների փորձարկման դեպքում, կործանելու է դրանք: Վաշինգտոնի այդ հայտարարությանը հաջորդել են Փխենյանի սպառնալիքները: