ԱՄՆ-ը սպառնում է համաշխարհային խաղաղությանը
https://parstoday.ir/hy/news/world-i59394-ԱՄՆ_ը_սպառնում_է_համաշխարհային_խաղաղությանը
ՌԴ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի խոսքերով՝ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայից ավելի մեծ սպառնալիք է համարվում համաշխարհային խաղաղության համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2017 13:03 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը սպառնում է համաշխարհային խաղաղությանը

ՌԴ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի խոսքերով՝ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայից ավելի մեծ սպառնալիք է համարվում համաշխարհային խաղաղության համար:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ՝  Կոնստանտին Կոսաչովն ավելացրել է.«ԱՄՆ քայլերն ապացուցում են, որ այդ երկիրը միջազգային խաղաղությանն ուղղված ավելի մեծ սպառնալիք է, քան Հյուսիսային Կորեան»: «Ներկա դրությամբ, հնարավոր չէ հստակ կանխատեսել ԱՄՆ-ի իրական նպատակները».հավաստել է նա:

ԱՄՆ-ը մարտական նավատորմ է գործուղել Կորեական թերակղզի, որը կարող է համարվել Հյուսիսային Կորեայի դեմ հավանական հարձակման պատրաստության զգուշացում:

Վաշինգտոնը սպառնացել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից մեծ հեռահարությամբ հրթիռների փորձարկման դեպքում, կործանելու է դրանք: Վաշինգտոնի այդ հայտարարությանը հաջորդել են Փխենյանի սպառնալիքները: