Գերմանիայի նախագահն զգուշացրել է Եվրոպայում ծայրահեղ ազգայնականության աճի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i59404-Գերմանիայի_նախագահն_զգուշացրել_է_Եվրոպայում_ծայրահեղ_ազգայնականության_աճի_կապակցությամբ
Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը զգուշացրել է Եվրոպայում ծայրահեղ ազգայնականության աճի բացասական հետևանքների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2017 13:36 Asia/Tehran
  • Գերմանիայի նախագահն զգուշացրել է Եվրոպայում ծայրահեղ ազգայնականության աճի կապակցությամբ

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը զգուշացրել է Եվրոպայում ծայրահեղ ազգայնականության աճի բացասական հետևանքների կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Ֆարս» լրատվական գործակալությունը՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը շաբաթ օրն ասել է.«Աջ ծայրահեղական կուսակցությունների լարվածություն հարուցող քայլերը մեծ վտանգ են ներկայացնում եվրոպական պետությունների համար»:

Նա նաև զգուշացրել է Եվրոպայում  Գերմանիայի ու Ֆրանսիայի ներազդեցության թուլացման կապակցությամբ: 

Առանց անդրադառնալու Ֆրանսիայի նախագահական ընտրություններում  աջ ծայրահեղական «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու  Մարին լը Պենին, Շտայնմայերն ասել է.«Այս երկիրը միայն Գերմանիայի կողքին կկարողանա ազդեցիկ դերակատարություն ունենալ Եվրոպայում»:

Նա հավելել է.«Չպետք է հանձնվել աջ ծայրահեղական կուսակցություններին: Ֆրանսիայի շատ քաղաքական գործիչներ զգուշացրել է նախագահական ընտրություններում Մարին լը Պենի հաղթելու կապակցությամբ»:

Մարին լը Պենն ավելի վաղ հայտարարել է,որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում, հանրաքվե կկազմակերպի  Ֆրանսիան ԵՄ-ի կազմից դուրս գալու (Ֆրեքզիթ) նպատակով:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2017 թվականի ապրիլի 23-ին: