Գերմանիայի նախագահն զգուշացրել է Եվրոպայում ծայրահեղ ազգայնականության աճի կապակցությամբ
Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը զգուշացրել է Եվրոպայում ծայրահեղ ազգայնականության աճի բացասական հետևանքների կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Ֆարս» լրատվական գործակալությունը՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը շաբաթ օրն ասել է.«Աջ ծայրահեղական կուսակցությունների լարվածություն հարուցող քայլերը մեծ վտանգ են ներկայացնում եվրոպական պետությունների համար»:
Նա նաև զգուշացրել է Եվրոպայում Գերմանիայի ու Ֆրանսիայի ներազդեցության թուլացման կապակցությամբ:
Առանց անդրադառնալու Ֆրանսիայի նախագահական ընտրություններում աջ ծայրահեղական «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին լը Պենին, Շտայնմայերն ասել է.«Այս երկիրը միայն Գերմանիայի կողքին կկարողանա ազդեցիկ դերակատարություն ունենալ Եվրոպայում»:
Նա հավելել է.«Չպետք է հանձնվել աջ ծայրահեղական կուսակցություններին: Ֆրանսիայի շատ քաղաքական գործիչներ զգուշացրել է նախագահական ընտրություններում Մարին լը Պենի հաղթելու կապակցությամբ»:
Մարին լը Պենն ավելի վաղ հայտարարել է,որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում, հանրաքվե կկազմակերպի Ֆրանսիան ԵՄ-ի կազմից դուրս գալու (Ֆրեքզիթ) նպատակով:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2017 թվականի ապրիլի 23-ին: