Մամուլի տեսություն 15-04-2017
https://parstoday.ir/hy/news/world-i59420-Մամուլի_տեսություն_15_04_2017
"Քրիստոս հարյավ ի մեռելոց". "Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի"
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2017 14:36 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  15-04-2017

"Քրիստոս հարյավ ի մեռելոց". "Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի"

Այս տարի քրիստոնյաների  այդքան սպասված եկեղեցական տոնը նշվում է ապրիլի 16-ին: Այդ առիթով շնորհավորական ուղերձ է հղել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ ՝ Տեր Սեպուհ Արք. Սարգսյանը, որից մի հատված ընտրել ենք «Ալիք» օրաթերթից: Սրբազան հոր ուղերձում կարդում ենք.-

«Այսօրւայ աշխարհն էլ որեւէ մի ժամանակից աւելի կարիքը ունի սիրոյ եւ խաղաղութեան, որի իրագործումը կը լինի, երբ մարդիկ վերատեսեն իրենց կեանքը, երբ առաջնորդւեն աստւածային ճշմարտութիւններով:

Ահա այս խոհերով շնորհաւորում եմ քեզ՝ սիրելի ժողովուրդ հայոց եւ կոչ եմ անում քեզ, որ քո յարուցեալ Փրկչիդ յարութեան կեանքով սպառազինւած ապրես կեանքդ եւ վստահ եղիր, որ մի օր, մի պայծառ ու նւիրական օր կը կարողանաս իրականացած տեսնել քո երազներն ու տեսիլքները իբրեւ նախակարապետը իրական ու յաւիտենական յարութեան: Աղօթենք միասին աշխարհի խաղաղութեան, Իրանի՝  ծննդավայր մեր հայրենիքի խաղաղութեան եւ ինչու չէ նաեւ իր հոգեւոր ու աշխարհական ղեկավարութեան համար:

 

Քրիստոս Յարեաւ ի մեռելոց,

Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի, Ամէն:

Ս. Զատիկ

16 ապրիլի 2017

 

Մամուլի ուշադրության կենտրոնում էր իրանում սպասվող նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը: Իր թեկնածությունն է դրել գործող նախագահ ՝ Հասան Ռոհանին: տարբեր օրաթերթեր տարբեր բառերով էին վերնագրել այդ մասին: «Կրկին Իրան , կրկին ՝ Ռոհանին» , «Եկել եմ ՝ հանուն Իրանի և Իսլամի» : ՆԱՏՕ-ի ուժերը տեղակայվել են ՌԴ-ի սահմանների մոտ, Ավստրալիայի նախկին ԱԳ նախարարը «հոգեկան հիվանդ» է անվանել Թրամփին, Բրիտանիան տեղյակ է եղել Թրամփի և Ռուսաստանի միջև կապի մասին, Չինաստանը նախազգուշացրել է կորեական թերակղզում մոտալուտ պատերազմի կապակցությամբ: Այս և այլնորություններին էր անդրադարձել այսօրվա մամուլը:

***

 

«Ռեսալաթ»

ՆԱՏՕ-ի ուժերը տեղակայվել են ՌԴ-ի սահմանների մոտ

 

Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայումը հարց է , որին անկասկած հակադարձելու է Կրեմլը: Դա համարվում է ՆԱՏՕ-ի կողմից սադրիչ քայլ, որը հանգեցնելու է Ռուսաստան-ՆԱՏՕ առճակատմանը:

Ռուսաստանն էլ փոխադարձաբար Կալինինգրադում միջուկային մարտագլխիկներ կրելու կարողությամբ հրթիռներ և «Ս-400» հակահրթիռային համակարգ է տեղակայել: ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատումը սրվել է Ուկրայինայի իրադարձությունից հետո: Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է ՆԱՏՕ-ին ուժերի տեղակայման հետևանքների կապակցությամբ: Այժմ ՆԱՏՕ-ն իր այս քայլով կանգնել է Մոսկվային դեմ առ դեմ:

***

 

«Իրան»

Ավստրալիայի նախկին ԱԳ նախարար.«Թրամփը հոգեկան հիվանդ է»

 

Ավստրալիայի նախկին ԱԳ նախարարը Դոնադ Թրամփին համարել է ԱՄՆ պատմության ամենախելագար նախագահը: Նա Ավստրալիայի կառավարությանը կոչ է  արել հանուն չինաստանի հետ առավել սերտ հարաբերությունների, հեռանալ ԱՄՆ-ից: Իվանզն իր երկրի կառավարությանը խրախուսել է «ոչ» ասել ամերիկացիներին և կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի հետ իր վաղեմի կախվածությունից: Նրա խոսքերով, պետք է գիտակցել, որ այսօր Չինաստանն է աշխարհում տիրում: «Պետք է ասել, որ Թրամփի հետ հույսեր կապող ցանկացած երկիր տանուլ է տալու»-ասել է Ավստրալիայի նախկին ԱԳ նախարարը:

***

 

«Շարղ»

Բրիտանիան տեղյակ է եղել Ռուսաստանի և Թրամփի կապի մասին

 

Թրամփը մշտապես պաշտպանել է իր թիմին ՝ Ռուսաստանի հետ կապեր ունենալու մեղադրանքի հարցում: Այսօր պարզվել է, որ Բրիտանիայի հետախուզական ծառայությունը 2015 թ.-ին Մոսկվային զգուշացրել էր Թրամփի թիմի հետ կասկածելի կապերի մասին:Բրիտանական ծառայությունը պատահաբարէ  իմացել այդ մասին և ոչ գաղտնալսման միջոցով: Բրիտանիայի հետախուզական ծառայությունը դիմելով  CIA-ին և  FBI-ին զգուշացրել էր Ռուսաստանի հետախուզական կառույցների և Թրամփին մոտ կանգնած մարդկանց միջև սերտ կապերի մասին: սակայն այդ նախազգուշացումներն անուշադրության են մատնվել: Գարդիան օրաթերթի գրությամբ, Գերմանիայի և եվրոպական այլ երկրների հետախուզական կառույցների կողմից ԱՄՆ անվտանգության մարմիններին տեղեկություններ էին առաքվում ՝ Թրամփի և Ռուսաստանի միջև կապի մասին: 2016 թ.-ի ամռանը Բրիտանիայի հետախուզական ծառայության ղեկավարն անձամբ ԿՀՎ-ին է հանձնում այդ մասին փաստերը: Այդուհետ հարցի քննարկումն ԱՄՆ-ում դառնում է օրակարգային: Այդ ընթացքում, ԱՄՆ անվտանգության ծառայությունները համոզվեցին, որ Մոսկվան փորձել է ընտրությունների արդյունքները փոխել հօգուտ Թրամփին:  

***

 

«Ղոդս»

Չինաստանը նախազգուշացրել է կորեական թերակղզում մոտալուտ պատերազմի կապակցությամբ

 

Չինաստանի ԱԳ նախարարը ԱՄՆ-ին և հյուսիսային Կորեային զգուշացրել է, որ բախումներ առաջանալու դեքում, տուժելու են երկու կողմը: Դա այն դեպքում, երբ ամերիկյան նավախումբը կորեական թերակղզու ջրերի հարևանությամբ է գտնվում, իսկ Փխենյանն անընդհատ խոսում է Վաշինգտոնի վրա հարձակման մասին:

Պեկինը համարվում է Փխենյանի միջազգային ամենամոտ դաշնակիցը: չինաստանին մտահոգում է դեպի իր երկիր գաղթականների հոսքը: