Մամուլի տեսություն 17-04-2017
https://parstoday.ir/hy/news/world-i59572-Մամուլի_տեսություն_17_04_2017
Մամուլի գլխավոր սյունակները և խոշորոգույն վերնագրերը հատկացվել էին Իրանի Հարավային Փարսում նոր նախագծերի շահագործմանը և Թուրքիայում կայացած հանրաքվեին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2017 14:12 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   17-04-2017

Մամուլի գլխավոր սյունակները և խոշորոգույն վերնագրերը հատկացվել էին Իրանի Հարավային Փարսում նոր նախագծերի շահագործմանը և Թուրքիայում կայացած հանրաքվեին:

«Արման» օրաթերթ

Փրկություն ՝ Հարավային Փարսում

***

«Շահրվանդ» օրաթերթ

Հաղթանակ ՝ Ասալույեում

***

«Իրան» օրաթերթ

Իրանի պատմության խոշորագույն շնորհանդեսը

***

«Մարդոմսալարի» օրաթերթ

Գազի արդյունահանման հարցում, Իրանն առաջ է անցել Կատարից

*************

«Ջավան» օրաթերթ

Էրդողանը ստացավ մինչև 2029 թվականը միահեծանության արտոնագիրը

***

«Էըթեմադ» օրաթերթ

Թուրքերի փոքր «Այո»-ն Էրդողանին

***

«Ղանուն» օրաթերթ

«Այո» ՝ բռնապետությանը

***

«Ռեսալաթ» օրաթերթ

Ցույցեր ՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի քաղաքականության

 

ՆԱՏՕ-ի միլիտարիստական քաղաքականությունը եվրոպական երկրներում բողոքի տեղիք է տվել: Եվրամիության անդամ որոշ երկրներ անդմակացում են ՆԱՏՕ-ին ևս: Վերջին տասնամյակներին ՆԱՏՕ-ն ոչ միայն միջազգային անվտանգությունն իրականացնող կառույցը չի եղել, այլև համարվել է աշխարհում բռնության ու պատերազմի ակունքներից մեկը: Աֆղանստանում ՆԱՏՕ-ի քաղաքականությունը վկայում է այդ մասին: Նման հանգամանքներում, եվրոպացիները փորձում են տարբեր միջոցներով արտահայտել իրենց բողոքը ՆԱՏՕ-ի և նրա որդեգրած քաղաքականության դեմ: Գերմանացիները բեռլինում իրենց բողոքն են բարձրաձայնել դաշինքի գործելակերպի դեմ ՝ պահանջելով դադարեցնել այլ երկրներում գերմանացի զինծառայողների ներկայությանը: Ցուցարարները կրում էին պաստառներ , որոնց վրա գրված էին «Ոչ ՝ ՆԱՏՕ-ին» ՝ բողոքելով Ռուսաստանի սահմանում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման դեմ:

***

«Ալիք»

Հս. Կորեան հայտարարել է ԱՄՆ-ի հարձակմանը պատասխանելու պատրաստակամության մասին

 

Փհենյանում կարծում են, որ ամերիկյան հարվածային ավիախումբ Կորեական թերակղզի ուղարկելն ապացուցում է ԱՄՆ-ի ագրեսիվ մտադրությունները, որոնց Հյուսիսային Կորեան պատրաստ է պատասխանել: Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳՆ-ն, հայտնում է «tert.am»-ը:

Գերատեսչությունում նշել են, որ թերակղզու ափերի մոտ «Կարլ Վինսոն» ավիակրի ուղարկումն ապացուցում է, որ «ԿԺԴՀ ԱՄՆ-ի ներխուժման սցենարը լուրջ փուլի է հասել»:

«Եթե ԱՄՆ-ն համարձակվի ընտրություն կատարել հօգուտ ռազմական գործողությունների՝ բացականչելով «կանխարգելիչ հարվածի» և «շտաբների ոչնչացման» մասին կարգախոսներ, ԿԺԴՀ-ն պատրաստ է արձագանքել»,- ընդգծել է ԱԳՆ-ն:

ԱՄՆ-ն անսպասելիորեն Հարավային Կորեայի ափեր է ուղղել հարվածային խումբը՝ «Կարլ Վինսոն» ատոմային ավիակրի գլխավորությամբ: Սկզբնապես նախատեսվում էր, որ այն պետք է մտնի Ավստրալիայի նավահանգիստներ:

***

«Իրան օրաթերթ

Գերմանիայի նախագահը զգուշացրել է ֆրանսացի քվեարկողներին

 

Հաշված օրեր են մնացել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների անցկացմանը: Գերմանիայի նախագահ ՝ Ֆրանկ Վալտեր Շտայն Մայերը ֆրանսացիներին զգուշացրել է ծայրահեղական թեկնածու ՝ Մարին Լե Պենի ընտրվելու հետևանքների կապակցությամբ: Նա քվեարկողներին կոչ է արել չխաբվել Ֆրանսիայի համար լուսավոր ապագա խոստացող թեկնածուների խոստումներին: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հայտարարությամբ, ավելի քան 50 հազար ոստիկաններ  ապահովելու են 67 հազար ընտրատեղամասերի անվտանգությունը:

***

«Ալիք»

Ավելի քան 7000 ընտանիք վերադարձել է Հալեպ

 

Այսօրվա դրությամբ արդեն ավելի քան 7000 ընտանիք վերադարձել է Հալեպ իրենց տները: Ռիա նովոստիի հաղորդմամբ, սիրիացի սակրավորներն ավարտում են ահաբեկիչներից ազատագրված   բնակելի թաղամասերի ականազերծումը:Հաղորդում է «panorama.am»-ը:

ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը նշել է, որ ընթանում են բնակելի տների և սոցիալական ենթակառուցվածքների այլ օբյեկտների  վերականգնման աշխատանքներ:

***

«Իրան օրաթերթ

Միջերկրական ծովում երեքհազար փախստականներ են փրկվել

 

Իտալիայի ծովափնյա գվարդիայի և հասարակական կազմակերպությունների ուժերը 35 տարբեր օպերացիայի արդյունքում, փրկել են Եվրոպա հասնելու համար Միջերկրական ծովում հայտնված երեքհազար գաղթականների: Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են: Եվրոպայի սահմանների պաշտպանության գործակալությունը վերջերս դատապարտել էր հասարակական կազմակերպությունների փրկարարական նավերի պարեկումը: Վերջերս Լիբիայի ափերում զոհվել են 20 փախստականներ, որոնք փորձել են կտրել Միջերկրական ծովը:  

***

araratnews.am

Մեր առաջնահերթ գործը մահապատժի վերականգնումն է. Էրդողան

 

Թուրքիայում ապրիլի 16-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրության առաջ հանդես է եկել ելույթով:

Oda.tv լրատվականի տեղեկացմամբ՝ Էրդողանը գոհությանկություն է հայտնել քաղաքացիների ակտիվ մասնակցության համար ու արձանագրել, որ փոփոխություններին կողմ արտահայտվողները կազմել են քվեարկածների ավելի քան 51 տոկոսը:

Համախոհության և ցուցաբերած աջակցության համար Էրդողանը շնորհակալություն է հայտնել ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությանը: Էրդողանը անդրադարձել է մահապատժի վերականգնման թեմային՝ ակնարկելով, որ եթե պետք լինի, մի հանրաքվե էլ կկազմակերպեն մահապատժի վերականգնման հարցով:

«Մեր առաջնահերթ գործը մահապատժի վերականգնումն է»,- ըստ աղբյուրի՝ ասել է Թուրքիայի նախագահը:

Աղբյուր`    Ermenihaber.am

***

 

tert.am

Ստամբուլի հայաշատ թաղամասերում Էրդողանի լիազորությունների ընդլայնման դեմ քվեարկողները մեծամասնություն են

 

Նախօրեին Թուրքիայում կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ թեև իշխանությունների կողմից առաջարկված նախագծի իրականացման համար անհրաժեշտ ձայների քանակն ապահովված է` հայտնի է, որ առաջարկվող կառավարման նախագահական համակարգին դեմ են քվեարկել Թուրքիայի խոշոր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Մուղլայում, Անթալիայում և այլուր:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 51.35 տոկոսով պարտություն կրեց նաև Ստամբուլում, որի քաղաքապետն է եղել տարիներ առաջ:

Էրդողանն այստեղ լայն աջակցություն է վայելել Սուլթանբեյլի, Էսենլեր, Փենդիկ, Չաթալջա թաղամասերում: «Այո»-ի ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Սուլթանբեյլին, որտեղ, գերակշռում են սիրիացի ներգաղթյալները:

Թուրքիայի թիվ մեկ մեգապոլիսի հայաշատ թաղամասերում, սակայն, հակառակ ցուցանիշներն են գրանցվել: Հայաշատ թաղամասերում «Ոչ»-ը հիմնականում գերազանցել է 70-80 տոկոսը:

Ստամբուլի կղզիներում, որտեղ գերակշռում է հայ, հույն և հրեա բնակչությունը կառավարման նախագահական համակարգին դեմ է քվերակել բնակիչների 73.67 տոկոսը:

***

 

news.am

Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան, որ երրորդ ուժերը միջամտեն ԼՂ խնդրի կարգավորմանը. Իրանի Պնախարար

 

Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան, որպեսզի երրորդ ուժերը միջամտեն ղարաբաղյան կարգավորմանը: Այս մասին նախօրեին Թեհրանում, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեղանը:

«Հուսով եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում վճռական կլինեն եւ երրորդ ուժերի միջամտություն ու ճգնաժամի խորացում թույլ չեն տա», - նշել է Դեղանը: Նա անդրադարձել է նաեւ տարածաշրջանային խնդիրներին` մատնանշելով այն ուժերին, որոնք, ըստ Թեհրանի, վտանգում են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:

«Ոչ միայն մեր տարածաշրջանն, այլեւ ողջ աշխարհն է այսօր ենթարկվում այն ահաբեկչական սպառնալիքներին, որոնց աղբյուրներն են «Իսլամական պետություն» եւ «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորումները, Միացյալ Նահանգները, Սաուդյան Արաբիան եւ սիոնիստական ռեժիմը», - ընդգծել է Դեղանը՝ ակնարկելով, որ իր կողմից հիշատակված ուժերից մի քանիսը ցանկանում են ամեն կերպ խոչընդոտել Բաքվի եւ Թեհրանի միջեւ ռազմաքաղաքական համագործակցության խորացմանը:

«Մենք չպետք է թույլ տանք, որ արտաքին ուժերը խաթարեն Ադրբեջանի եւ Իրանի ռազմական համագործակցությունը: Մեր երկու ժողովուրդները սերտ հարաբերություններ ունեն նախեւառաջ՝ էթնիկ, պատմական, մշակութային եւ կրոնական կապերի շնորհիվ: Մեր հարաբերությունները օր օրի ավելի են խորանում: Շատ լավ կլիներ եթե այդ հարաբերությունները զարգանային նաեւ պաշտպանական ոլորտում»,-նշել է Իրանի պաշտպանության նախարարը:

Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարն ասել է. «Ադրբեջանն ու Իրանը բարեկամական կապեր ունեցող, եղբայրական պետություններ են: Իրանի հետ ռազմական համագործակցության ծավալումը բխում է նաեւ Ադրբեջանի շահերից: