Մամուլի տեսություն 17-04-2017
Մամուլի գլխավոր սյունակները և խոշորոգույն վերնագրերը հատկացվել էին Իրանի Հարավային Փարսում նոր նախագծերի շահագործմանը և Թուրքիայում կայացած հանրաքվեին:
«Արման» օրաթերթ
Փրկություն ՝ Հարավային Փարսում
***
«Շահրվանդ» օրաթերթ
Հաղթանակ ՝ Ասալույեում
***
«Իրան» օրաթերթ
Իրանի պատմության խոշորագույն շնորհանդեսը
***
«Մարդոմսալարի» օրաթերթ
Գազի արդյունահանման հարցում, Իրանն առաջ է անցել Կատարից
*************
«Ջավան» օրաթերթ
Էրդողանը ստացավ մինչև 2029 թվականը միահեծանության արտոնագիրը
***
«Էըթեմադ» օրաթերթ
Թուրքերի փոքր «Այո»-ն Էրդողանին
***
«Ղանուն» օրաթերթ
«Այո» ՝ բռնապետությանը
***
«Ռեսալաթ» օրաթերթ
Ցույցեր ՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի քաղաքականության
ՆԱՏՕ-ի միլիտարիստական քաղաքականությունը եվրոպական երկրներում բողոքի տեղիք է տվել: Եվրամիության անդամ որոշ երկրներ անդմակացում են ՆԱՏՕ-ին ևս: Վերջին տասնամյակներին ՆԱՏՕ-ն ոչ միայն միջազգային անվտանգությունն իրականացնող կառույցը չի եղել, այլև համարվել է աշխարհում բռնության ու պատերազմի ակունքներից մեկը: Աֆղանստանում ՆԱՏՕ-ի քաղաքականությունը վկայում է այդ մասին: Նման հանգամանքներում, եվրոպացիները փորձում են տարբեր միջոցներով արտահայտել իրենց բողոքը ՆԱՏՕ-ի և նրա որդեգրած քաղաքականության դեմ: Գերմանացիները բեռլինում իրենց բողոքն են բարձրաձայնել դաշինքի գործելակերպի դեմ ՝ պահանջելով դադարեցնել այլ երկրներում գերմանացի զինծառայողների ներկայությանը: Ցուցարարները կրում էին պաստառներ , որոնց վրա գրված էին «Ոչ ՝ ՆԱՏՕ-ին» ՝ բողոքելով Ռուսաստանի սահմանում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման դեմ:
***
«Ալիք»
Հս. Կորեան հայտարարել է ԱՄՆ-ի հարձակմանը պատասխանելու պատրաստակամության մասին
Փհենյանում կարծում են, որ ամերիկյան հարվածային ավիախումբ Կորեական թերակղզի ուղարկելն ապացուցում է ԱՄՆ-ի ագրեսիվ մտադրությունները, որոնց Հյուսիսային Կորեան պատրաստ է պատասխանել: Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳՆ-ն, հայտնում է «tert.am»-ը:
Գերատեսչությունում նշել են, որ թերակղզու ափերի մոտ «Կարլ Վինսոն» ավիակրի ուղարկումն ապացուցում է, որ «ԿԺԴՀ ԱՄՆ-ի ներխուժման սցենարը լուրջ փուլի է հասել»:
«Եթե ԱՄՆ-ն համարձակվի ընտրություն կատարել հօգուտ ռազմական գործողությունների՝ բացականչելով «կանխարգելիչ հարվածի» և «շտաբների ոչնչացման» մասին կարգախոսներ, ԿԺԴՀ-ն պատրաստ է արձագանքել»,- ընդգծել է ԱԳՆ-ն:
ԱՄՆ-ն անսպասելիորեն Հարավային Կորեայի ափեր է ուղղել հարվածային խումբը՝ «Կարլ Վինսոն» ատոմային ավիակրի գլխավորությամբ: Սկզբնապես նախատեսվում էր, որ այն պետք է մտնի Ավստրալիայի նավահանգիստներ:
***
«Իրան օրաթերթ
Գերմանիայի նախագահը զգուշացրել է ֆրանսացի քվեարկողներին
Հաշված օրեր են մնացել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների անցկացմանը: Գերմանիայի նախագահ ՝ Ֆրանկ Վալտեր Շտայն Մայերը ֆրանսացիներին զգուշացրել է ծայրահեղական թեկնածու ՝ Մարին Լե Պենի ընտրվելու հետևանքների կապակցությամբ: Նա քվեարկողներին կոչ է արել չխաբվել Ֆրանսիայի համար լուսավոր ապագա խոստացող թեկնածուների խոստումներին: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հայտարարությամբ, ավելի քան 50 հազար ոստիկաններ ապահովելու են 67 հազար ընտրատեղամասերի անվտանգությունը:
***
«Ալիք»
Ավելի քան 7000 ընտանիք վերադարձել է Հալեպ
Այսօրվա դրությամբ արդեն ավելի քան 7000 ընտանիք վերադարձել է Հալեպ իրենց տները: Ռիա նովոստիի հաղորդմամբ, սիրիացի սակրավորներն ավարտում են ահաբեկիչներից ազատագրված բնակելի թաղամասերի ականազերծումը:Հաղորդում է «panorama.am»-ը:
ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը նշել է, որ ընթանում են բնակելի տների և սոցիալական ենթակառուցվածքների այլ օբյեկտների վերականգնման աշխատանքներ:
***
«Իրան օրաթերթ
Միջերկրական ծովում երեքհազար փախստականներ են փրկվել
Իտալիայի ծովափնյա գվարդիայի և հասարակական կազմակերպությունների ուժերը 35 տարբեր օպերացիայի արդյունքում, փրկել են Եվրոպա հասնելու համար Միջերկրական ծովում հայտնված երեքհազար գաղթականների: Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են: Եվրոպայի սահմանների պաշտպանության գործակալությունը վերջերս դատապարտել էր հասարակական կազմակերպությունների փրկարարական նավերի պարեկումը: Վերջերս Լիբիայի ափերում զոհվել են 20 փախստականներ, որոնք փորձել են կտրել Միջերկրական ծովը:
***
araratnews.am
Մեր առաջնահերթ գործը մահապատժի վերականգնումն է. Էրդողան
Թուրքիայում ապրիլի 16-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրության առաջ հանդես է եկել ելույթով:
Oda.tv լրատվականի տեղեկացմամբ՝ Էրդողանը գոհությանկություն է հայտնել քաղաքացիների ակտիվ մասնակցության համար ու արձանագրել, որ փոփոխություններին կողմ արտահայտվողները կազմել են քվեարկածների ավելի քան 51 տոկոսը:
Համախոհության և ցուցաբերած աջակցության համար Էրդողանը շնորհակալություն է հայտնել ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությանը: Էրդողանը անդրադարձել է մահապատժի վերականգնման թեմային՝ ակնարկելով, որ եթե պետք լինի, մի հանրաքվե էլ կկազմակերպեն մահապատժի վերականգնման հարցով:
«Մեր առաջնահերթ գործը մահապատժի վերականգնումն է»,- ըստ աղբյուրի՝ ասել է Թուրքիայի նախագահը:
Աղբյուր` Ermenihaber.am
***
tert.am
Ստամբուլի հայաշատ թաղամասերում Էրդողանի լիազորությունների ընդլայնման դեմ քվեարկողները մեծամասնություն են
Նախօրեին Թուրքիայում կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ թեև իշխանությունների կողմից առաջարկված նախագծի իրականացման համար անհրաժեշտ ձայների քանակն ապահովված է` հայտնի է, որ առաջարկվող կառավարման նախագահական համակարգին դեմ են քվեարկել Թուրքիայի խոշոր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Մուղլայում, Անթալիայում և այլուր:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 51.35 տոկոսով պարտություն կրեց նաև Ստամբուլում, որի քաղաքապետն է եղել տարիներ առաջ:
Էրդողանն այստեղ լայն աջակցություն է վայելել Սուլթանբեյլի, Էսենլեր, Փենդիկ, Չաթալջա թաղամասերում: «Այո»-ի ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Սուլթանբեյլին, որտեղ, գերակշռում են սիրիացի ներգաղթյալները:
Թուրքիայի թիվ մեկ մեգապոլիսի հայաշատ թաղամասերում, սակայն, հակառակ ցուցանիշներն են գրանցվել: Հայաշատ թաղամասերում «Ոչ»-ը հիմնականում գերազանցել է 70-80 տոկոսը:
Ստամբուլի կղզիներում, որտեղ գերակշռում է հայ, հույն և հրեա բնակչությունը կառավարման նախագահական համակարգին դեմ է քվերակել բնակիչների 73.67 տոկոսը:
***
news.am
Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան, որ երրորդ ուժերը միջամտեն ԼՂ խնդրի կարգավորմանը. Իրանի Պնախարար
Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան, որպեսզի երրորդ ուժերը միջամտեն ղարաբաղյան կարգավորմանը: Այս մասին նախօրեին Թեհրանում, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեղանը:
«Հուսով եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում վճռական կլինեն եւ երրորդ ուժերի միջամտություն ու ճգնաժամի խորացում թույլ չեն տա», - նշել է Դեղանը: Նա անդրադարձել է նաեւ տարածաշրջանային խնդիրներին` մատնանշելով այն ուժերին, որոնք, ըստ Թեհրանի, վտանգում են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:
«Ոչ միայն մեր տարածաշրջանն, այլեւ ողջ աշխարհն է այսօր ենթարկվում այն ահաբեկչական սպառնալիքներին, որոնց աղբյուրներն են «Իսլամական պետություն» եւ «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորումները, Միացյալ Նահանգները, Սաուդյան Արաբիան եւ սիոնիստական ռեժիմը», - ընդգծել է Դեղանը՝ ակնարկելով, որ իր կողմից հիշատակված ուժերից մի քանիսը ցանկանում են ամեն կերպ խոչընդոտել Բաքվի եւ Թեհրանի միջեւ ռազմաքաղաքական համագործակցության խորացմանը:
«Մենք չպետք է թույլ տանք, որ արտաքին ուժերը խաթարեն Ադրբեջանի եւ Իրանի ռազմական համագործակցությունը: Մեր երկու ժողովուրդները սերտ հարաբերություններ ունեն նախեւառաջ՝ էթնիկ, պատմական, մշակութային եւ կրոնական կապերի շնորհիվ: Մեր հարաբերությունները օր օրի ավելի են խորանում: Շատ լավ կլիներ եթե այդ հարաբերությունները զարգանային նաեւ պաշտպանական ոլորտում»,-նշել է Իրանի պաշտպանության նախարարը:
Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարն ասել է. «Ադրբեջանն ու Իրանը բարեկամական կապեր ունեցող, եղբայրական պետություններ են: Իրանի հետ ռազմական համագործակցության ծավալումը բխում է նաեւ Ադրբեջանի շահերից: