Հյուսիսային Կորեայի դիվանագետ. Յուրաքանչյուր շաբաթ մեկ հրթիռ ենք արձակելու
https://parstoday.ir/hy/news/world-i59586-Հյուսիսային_Կորեայի_դիվանագետ._Յուրաքանչյուր_շաբաթ_մեկ_հրթիռ_ենք_արձակելու
Վաշինգտոնի ու Փխենյանի միջև լարվածությունը սրվել է: Հյուսիսային Կորեայի մի դիվանագետ հայտարարել է,. «Անտեսելով ԱՄՆ-ի սպառնալիքները, մտադիր ենք յուրաքանչյուր շաբաթ մեկ հրթիռ արձակել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2017 03:02 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի դիվանագետ. Յուրաքանչյուր շաբաթ մեկ հրթիռ ենք արձակելու

Վաշինգտոնի ու Փխենյանի միջև լարվածությունը սրվել է: Հյուսիսային Կորեայի մի դիվանագետ հայտարարել է,. «Անտեսելով ԱՄՆ-ի սպառնալիքները, մտադիր ենք յուրաքանչյուր շաբաթ մեկ հրթիռ արձակել»:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` «Դեյլի Մեյլ» օրաթերթի ինտերնետային կայքէջը երկուշաբթի օրը գրել է. «ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպանի տեղակալ Կիմ Ին Ռիունգը երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի սպառնալիքները խստանալու պատճառով, յուրաքանչյուր շաբաթ հրթիռային մեկ փորձարկում ենք իրականացնելու: Իսկ եթե Թրամփը Կորեական թերակղզում ռազմական ուժ օգտագործի, պատերազմ կսկսվի»:

«ԱՄՆ-ն աշխարհը կանգնեցրել է պատերազմի սեմին և Կորեական թերակղզին վերածել է աշխարհում ամենամեծ հնոցին, ստեղծելով այնպիսի վիճակ, որ ամեն պահ կարող է միջուկային պատերազմ ծագել»,-հայտարարել է Հյուսիսային Կորեայի դիվանագետը:

Հյուսիսային Կորեան վերջին օրերին քննադատելով ամերիկացի զորայինների տարածաշրջան գործուղվելը և ԱՄՆ-ի դեմ կանխարգելիչ հարձակում իրականացնելու պատրաստակամություն հայտնելով ընդգծել է, որ Վաշինգտոնը նման քայլերով վտանգել է Կորեական թերակղզում խաղաղությունն ու անվտանգությունը և քանի դեռ շարունակվի այս քաղաքականությունը, Հյուսիսային Կորեան նույնպես կշարունակի իր ռազմական ու հատկապես հրթիռային ծրագրի գործադրումը: