Մամուլի տեսություն 18-04-2017
Մեր դաշտերը կանաչ են, ծովերն անալիք, իսկ երկինքը ՝ խաղաղ: Այս բոլորի համար մենք պարտական ենք Ձեզ: Եղեք կանգուն ու հպարտ:
ԻԻՀ-ում նշվեց բանակի օրը, Թուրքիայում շարունակվում են բողոքի ակցիաներն ՝ ընդդեմ հանրաքվեի արդյունքների, պաղեստինցի գերիներ զանգվածային հացադուլը, ԱՄՆ-ՌԴ բանակցության ցանկությունը, ամերիկյան նավերի գործուղումը ՝ կորեական թերակղզի և աշխարհի տարբեր անկյուններում անցնող իրադարձություններին էր անդրադարձել այսօրվա մամուլը:
«Ալիք»
Մենք խաղաղ ենք Ձեր շնորհիվ , Բանակի օրվա առիթով
Իրանի բանակի սիրելի զինվորներ
Արամ Շահնազարյան
Պատմական իրողություն է, որ մարտունակ ու կազմակերպված բանակի բացակայությունն աներկբայորեն ողբերգական և անդառնալի հետևանքներ է կարող ունենալ ցանկացած երկրի և ժողովրդի համար: Եվ հենց սա է պատճառը, որ ցանկացած երկրում բանակը մշտապես զգում է ժողովրդի առանձնահատուկ վերբերմունքն իր նկատմամբ:
Այդ վերաբերմունքն առավել շեշտավորվում և ընդգծվում է օրհասական այն պահին, երբ երկրի անկախության ու տարածքային ամբողջականության պաշտպանությունը դառնում է օրակարգային և բանակն իր ամբողջ ուժող և կարողականությամբ նետվում է առաջ:
Այդպիսին էր իրավիճակը ութամյա պարտադրյալ պատերազմի տարիներին, երբ հանուն հայրենիքի պաշտպանության, ռազմաճակատի առաջին գծում էր Իրանի բանակը: Եվ իզուր չէ, որ այսօր խոնարհվում ենք բոլոր այն հերոս բանակայինների խնկալի հիշատակի առջև, որոնց շնորհիվ Իրանի բանակն արժանիորեն կոչվում է հաղթական բանակ:
Շնորհավարում ենք Ձեզ՝ մեծ տոնի կապակցությամբ և մաղթում, որ երբևէ չզգացվի Ձեր մասնագիտական և բարոյական բարձր ունակությունները գործնականում ՝ կռվի դաշտում կիրառելու անհրաժեշտությունը:
Մեր դաշտերը կանաչ են, ծովերն անալիք, իսկ երկինքը ՝ խաղաղ: Այս բոլորի համար մենք պարտական ենք Ձեզ: Եղեք կանգուն ու հպարտ:
***
«Ռեսալաթ»
Պաղեստինցի գերիները զանգվածային հացադուլ են սկսել
Պաղեստինցի գերիները մանկասպան Սիոնիստական ռեժիմի բանտերում ծանր իրավիճակում են: Պաղեստինցի գերիների ու ազատամարտիկների յարցերով խմբի պատասխանատուն տեղեկացրել է , որ ապրիլի 17-ին 1500 պաղեստինցի գերիներ հացադուլ են հայտարարել: 700 պաղեստինցի գերիներ հայտարարել են, որ անժամկետ հացադուլի են դիմելու: Պաղեստինցի գերիներն այդպիսով մտադիր են բարձրաձայնել իրենց բողոքը ՝ կալանավորների առողջական վիճակին ու բանտում տիրող անմարդկային վիճակի նկատմամբ սիոնիստների անուշադրության դեմ: Գերիները նաև պահանջում են չեղարկել մենախուցերում կալանավորումը և հարազատների հետ հանդիպելու իրավունքի վերականգնումը: Ըստ աղբյուրի, բոլոր կալանավորները Նաղաբի բանտ են տեղափոխվելու: Արաբական երկրների Լիգան և արաբական խորհրդարանը կիրակի օրը երկու հայտարարություններ տարածելով, Սիոնիստական ռեժիմից պահանջել են վերջ դնել պաղեստինցի գերիների իրավունքների ոտնահարմանը: Հարկ է նշել, որ Սիոնիստական ռեժիմի բանտերում պաղեստինցի կալանավորների թիվը հասել է 6500-ի:
***
«Իրան»
ԱՄՆ.«Հասել է Ռուսաստանի հետ բանակցելու ժամանակը»
Աֆղանստանի պետայրերի հետ հանդիխման ժամանակ, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ասել է.«Հասել է ժամանակը, որպեսզի Սիրիայի կառավարությանն աջակցելու և եվրոպայում նրանց դիվերսիոն գործողությունների մասին Ռուսաստանի հետ «դժվարին» բանակցություններ ունենալ: Ամերիկացի գեներալի հայտարարությամբ, Սիրիայի նախագահ ՝ Բաշշար Ասադին Ռուսաստանի ցուցաբերած հովանավորումը համարվում է ճգնաժամի ստեղծման և քաղաքացիական պատերազմի շարունակման պատճառը:
***
«Շարղ»
Ֆրանսացիները բողոքի ցույց են իրականացրել Լե Պենի դեմ
Հարյուրավոր ֆրանսացիներ բողոքելով նախագահական ընտրությունների թեկնածու ՝ Ազգային ճակատ կուսակցության ղեկավար ՝ Մարին լե Պենի դեմ, փողոց են դուրս եկել և զգուշացրել են, որ ընտրություններում նրա հաղթելու դեպքում, նրանք զրկվելու են իրենց հիմնարար իրավունքներից: Բողոքարարները ոստիկանների կողմը հրաժին ռումբեր են նետել: Իսկ ոստիկանական սպաներն ի պատասխան, արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ: Բողոքարարները ցրում էին գրություններ, որտեղ դատապարտում էին քսենոֆոբիան և ռասիզմն , որոնք ըստ նրանց, ներկայացնում է Լե Պենն իր քաղաքականություններով:
***
«Իրան»
Բրիտանիայի գլխավոր դատախազը սատարել է Թոնի Բլերին
Ջերեմի Ռայթն ի պաշտպանություն Բրիտանիայի նախկին վարչապետ ՝ Թոնի Բլերին դատաքննություն է կազմել ՝ 2003 թվականի իրաքյան պատերազմում նրա մասնակցության համար դատական հայցը ձախողելու նպատակով: Իրաքում զոհված բրիտանացի զինծառայողների հարազատների փաստաբանների համոզմամբ, փաստեր կան, որոնք ապացուցում են, որ Բլերը չարաշահել է իր լիազորությունները:
***
galatv.am
«Ով վտանգավոր է թվում, նրա վրա չեն հարձակվում»
Հյուսիսային Կորեայի հարցերով գերմանացի փորձագետ եւ ST Analytics մյունխենյան վերլուծական ընկերության հիմնադիր Մարկուս Շիլերի կարծիքով, Փխենյանում տեղի ունեցած ռազմական շքերթը նպատակ ուներ բոլորին ցուցադրելու, որ Հյուսիսային Կորեան վտանգավոր է, եւ նա մշտապես արտադրում է նոր զենք: «Այդ կերպ հյուսիսկորեական ղեկավարությունը ցանկանում էր ուղերձ հղել. «ով վտանգավոր է թվում, նրա վրա չեն հարձակվում»,- մեջբերում է Die Welt-ը փորձագետի խոսքերը:
«Սակայն միեւնույն ժամանակ Հյուսիսային Կորեան չի կարող երկարատեւ պատերազմ վարել: Հյուսիսային Կորեային անհրաժեշտ է եւս մի քանի տարի, որպեսզի ստեղծի միջմայրցամաքային լիարժեք հրթիռ, որը կկարողանա հասնել մինչեւ ԱՄՆ-ի արեւմտյան ափ»,- ասում է Շիլերը:
«Միջմայրցամաքային հրթիռի արտադրությունը, որը կարող է կրել մի քանի մարտագլխիկ, որից ունեն ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Չինաստանը, կտեւի մինչեւ 20 տարի եւ պահանջում է միլիարդների ծախսեր»:
«Սակայն, հնարավոր է, ավելի հեշտ կլինի Հավայան կղզիների ափ ուղարկել մարտագլխիկներով ականանավ եւ այնտեղ պայթեցնել: Հավանականությունը, որ նմանատիպ ականանավը հաջողությամբ կկանգնեցնեն, բավականին ցածր է, քան հաջող հրթիռային փորձարկումները: Սակայն քաղաքականությունն այլ կանոններ ունի»,- նշում է Շիլերը:
Աղբյուր՝ Die Welt
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան