Համաշխարհային բանկն ահազանգել է պարսիցծոցյան երկրներում տիրող տնտեսական ճգնաժամի կապակցությամբ
Համաշխարհային բանկն ահազանգել է Պարսից ծոցի ափամերձ արաբական երկրներում տիրող տնտեսական խոր ճգնաժամի կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է Քուվեյթում լույս տեսնող «Ալ-Ղաբաս» օրաթերթը` Համաշխարհային բանկը հայտարարել է,որ պարսիցծոցյան արաբական երկրներում, բացառությամբ Քաթարում, տնտեսական աճը 2017 թվականին անկում է ապրում, որի գլխավոր պատճառը նավթի գնի անկումն է համաշխարհային շուկաներում: Սաուդյան Արաբիայի տնտեսական աճը 2017 թվականին հասնում է 0.6 տոկոսի ,իսկ Քուվեյթի տնտեսական աճը ևս մեկ տոկոս նվազումով կազմում է 2.6 տոկոս:
ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանը հայտարարել է,որ համաշխարհային շուկաներում նավթի գնի իջեցումը բազում խնդիրներ է առաջացրել պարսիցծոցյան արաբական երկրներում, որոնց եկամտի մեծ մասը գոյանում է նավթի վաճառքից:
Արաբական երկրների ներդրումների երաշխավորման ինստիտուտը ևս հայտարարել է, որ արաբական երկրները վերջերս հայտնվել են 200 միլիարդ դոլարի բյուջեի դեֆիցիտի առջև: