Համաշխարհային բանկն ահազանգել է պարսիցծոցյան երկրներում տիրող տնտեսական ճգնաժամի կապակցությամբ
(last modified Tue, 18 Apr 2017 14:13:16 GMT )
Ապրիլ 18, 2017 18:43 Asia/Tehran
  • Համաշխարհային բանկն ահազանգել է պարսիցծոցյան երկրներում տիրող տնտեսական ճգնաժամի կապակցությամբ

Համաշխարհային բանկն ահազանգել է Պարսից ծոցի ափամերձ արաբական երկրներում տիրող տնտեսական խոր ճգնաժամի կապակցությամբ:

 

Ինչպես հաղորդում է Քուվեյթում լույս տեսնող «Ալ-Ղաբաս» օրաթերթը` Համաշխարհային բանկը հայտարարել է,որ պարսիցծոցյան արաբական երկրներում, բացառությամբ Քաթարում,  տնտեսական աճը 2017 թվականին անկում է ապրում, որի  գլխավոր պատճառը նավթի գնի անկումն է համաշխարհային շուկաներում: Սաուդյան Արաբիայի տնտեսական աճը 2017 թվականին հասնում է 0.6 տոկոսի ,իսկ Քուվեյթի տնտեսական աճը ևս մեկ տոկոս նվազումով կազմում է  2.6 տոկոս:

ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանը հայտարարել է,որ համաշխարհային շուկաներում նավթի գնի իջեցումը բազում խնդիրներ է առաջացրել պարսիցծոցյան արաբական երկրներում, որոնց եկամտի մեծ մասը գոյանում է նավթի վաճառքից:

Արաբական երկրների ներդրումների երաշխավորման ինստիտուտը ևս հայտարարել է, որ արաբական երկրները վերջերս հայտնվել են 200 միլիարդ դոլարի բյուջեի դեֆիցիտի առջև: