Մամուլի տեսություն 19-04-2017
https://parstoday.ir/hy/news/world-i59774-Մամուլի_տեսություն_19_04_2017
Շարունակվում են Թուրքիայի հանրաքվեի արդյունքների դեմ ներքին ու միջազգային մասշտաբով արձագանանքերը, ԱՄՆ-ի երկորոդ դեմքը Հյուսիսային Կորեա է այցելել , Լատինամերիկյան երկրները պահանջում են Վենեսուելայում ընտրություններ անցկացնել, արգելապատնեշի կառուցում Աֆղանստան-Պակիստան սահմանագծում, Ֆրանսիայում կրքերը բորբոքված են: Այս և այլ կարևոր իրադարձություններին էին անդրադարձել օրաթերթերը և լրատվամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2017 14:50 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  19-04-2017

Շարունակվում են Թուրքիայի հանրաքվեի արդյունքների դեմ ներքին ու միջազգային մասշտաբով արձագանանքերը, ԱՄՆ-ի երկորոդ դեմքը Հյուսիսային Կորեա է այցելել , Լատինամերիկյան երկրները պահանջում են Վենեսուելայում ընտրություններ անցկացնել, արգելապատնեշի կառուցում Աֆղանստան-Պակիստան սահմանագծում, Ֆրանսիայում կրքերը բորբոքված են: Այս և այլ կարևոր իրադարձություններին էին անդրադարձել օրաթերթերը և լրատվամիջոցները:

«Ալիք» օրաթերթ

Սեպուհ արք. Սարգսյանը ցավակցել է իսլամական հեղափոխության առաջնորդին

 

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը Արևելյան Ատրպատական նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ ցավակցական գիր է հղել իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին:

 

Այաթ. Ալի Խամենէի,

Հոգեւոր առաջնորդ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ

Առաջնորդ Իրանի իսլամական յեղափոխութեան

Յուզումով եւ խոր ցաւով լսեցինք ու հեռուստակայաններից տեսանք ահաւոր այն հեղեղը, որ տեղի ունեցաւ Վարզղանի, Սարաբ, Ուրմիա, Աշնովէ, Նաղադէ, Փիրանշահր, Սաղեզ եւ Զանջանի մէջ եւ որին զոհ գնացին 40 անմեղ քաղաքացիք եւ ուրիշներ, որոնք անյայտ են։

Այս տխուր առիթով ձերդ ամենապատւութեան յայտնում ենք մեր եւ մեր ժողովրդի խորազգաց ցաւակցութիւններն ու զօրակցութիւնը։

Յայտնենք, որ տօնական այս օրերին աղօթել ենք ձեզ եւ ձեր ղեկավարութեան ներքոյ գտնւող բոլոր անձանց համար, տուժած ընտանիքների, ինչպէս նաեւ զոհերի հոգիների խաղաղութեան համար։

Աստւած հեռու պահի մեր սիրելի Իրանը ամէն տեսակ փորձանքներից եւ չարիքներից եւ ձեզի պարգեւի երկար եւ առողջ կեանք։

Սեպուհ արք. Սարգսեան

Առաջնորդ Թեհրանի հայոց թեմի

18 Ապրիլ 2017

***

«Շարղ» օրաթերթ

Լատինամերիկյան երկրները պահանջում են Վենեսուելայում ընտրություններ անցկացնել

 

Լատինամերիկյան 11 երկրներ աննախադեպ քայլի դիմելով, Վենեսոեւլայի նախագահ ՝ Նիկոլաս մադուրոյից պահանջել են երկրում քաղաքական լարվածությունը մեղմելու նպատակով, ընտրություններ անցկացնել: Բրազիլիայի, Արգենտինայի և Մեքսիկայի նման երկրների տարածած հաղորդագրությունում, Վենեսուելայի կառավարությունից և ընդդիմադիրներից պահանջվել է հարգել ապրիլի 19-ին անցկացրած խաղաղ ընտրությունների արդյունքները: Ի պատասխան այդ կոչին, վենեսուելան այդ 11 երկրներին մեղադրել է «Արտերկրից ղեկավարման » միջոցով միջազգային օրենքները խախտելու մեջ:

***

 

«Ռեսալաթ»

Լե Պենը խոսում է Ֆրանսիայում տիրող վտանգավոր իրավիճակի մասին

 

Հաշված օրեր են մնում Ֆրանսիայում նախագահական ընտրությունների անցկացմանը: Գնալով թեժանում են թեկնածուների միջև լարված կրքերը : Ծայրահեղական Լե Պենը վտանգավոր է որակել երկրում տիրող իրավիճակը : Նա նաև շեշտել է , որ երկիրը պետք է դուրս գա եվրոգոտուց: Ծարահեղական թեկնածուն խոստացել է, որ ԵՄ-ի մասին որոշումներ ընդունելիս հաշվի է առնելու ժողովրդի ձայնը:

***

 

«Իրան»

Չինաստանը և Ռուսաստանը նավեր են գործուղել կորեական թերակղզի ՝ ամերիկյան նավերին հսկելու համար

 

Կորեական թերակղզին այսօր հրագունդ է հիշեցնում: ԱՄՆ նախագահի առաջին տեղակալը հարավային Կորեա և ճապոնիա է ուղևորվել: լարվածությունները դարձել են Ռուսաստանին և Չինաստանին մտահագող գործոնը: Իրավիճակը վերահսկելու համար, վերջիններս տարածք են գործուղել իրենց նավերը: Միջազգային հանրության համար մտահոգության պատճառը պարզ է դառնում հաշվի առնելով մի կողմից ՝ ԱՄՆ-ի , Հարավային Կորեայի, Ճապոնիայի , իսկ մյուս կողմից Հյուսիսային Կորեայի , Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների դրդիչ ու սպառնալի արտահայտությունները:

 

«Իրան.

Պատնեշ Աֆղանստան-Պակիստան սահմանագծում

 

Պակիստանի բանակի խոսնակի հայտարարությամբ, Աֆղանստանի հետ համատեղ սահմանաին պանեշի կառուցումն իրականացվում է տարածքում անցնող ահաբեկչական դեպքերի բացատրությամբ: Մյուս կողմից, Աֆղանստանի բանակի խոսնակը նշել է, որ Պակիստանը միակողմանի քայլեր անելու իրավունք չունի և հարցը վերաբերում է սահմանի երկու կողմի բնակիչներին: Պատասխանը մյուս կողմից եղել է հետևյալը .«Պակիստանն իր կողմում է նման քայլի դիմել, ոչ Աֆղանստանի կողմում»:

***

 

 

galatv.am

«Թուրքիայի առջեւ Եվրամիության դռները փակ են «

 

Գերմանացի քաղաքական գործիչները տարբեր կերպ արձագանքեցին Թուրքիայում կայացած հանրաքվեի արդյունքներին: Եթե դաշնային կառավարությունը բավականին զուսպ արձագանքեց, ապա իշխող կոալիցիայի պատգամավորները կոշտ հռետորաբանություն ընտրեցին»,-գրում է Der Spiegel-ի հոդվածագիրը:

«Թուրքական հանրաքվեն թեժացրեց Թուրքիայի՝ Եվրամիություն մուտք գործելու վերաբերյալ բանավեճերը: Օրինակ, Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը կարծում է, որ դա դեռ հնարավոր է, սակայն եթե Էրդողանը վերականգնի մահապատիժը, դա կլինի նրա եվրոպական երազանքի վերջը: Բունդեսթագի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Նորբերտ Ռյոտգենը հանդես է եկել Թուրքիայի հետ բանակցությունները չեղարկելու առաջարկով, սակայն դրանք վերականգնելու նախապայմաններով: »

«Սակայն Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական եւ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունների ոչ բոլոր ներկայացուցիչներն են դիմել նման դիվանագիտական տերմինաբանությանը: Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Թոմաս Օպերմանը նշել է, որ հանրաքվեն վատ արդյունք ունեցավ եւ Եվրոպայի, եւ Թուրքիայի համար: Հեղաշրջման անհաջող փորձից հետո իր քաղաքական հակառակորդների դեմ գործողություններով Էրդողանը հրաժեշտ տվեց Եվրոպայի օժանդակությանը: Իսկ հանրաքվեն նրան ավելի շատ բռնատիրական միանձնյա իշխանություն տվեց»:

«Այսուհետ Եվրամիության դռները վերջնականապես փակ են, եւ եվրոպական չափանիշներին մերձենալու համար Թուրքիային ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն այլեւս չկա»,-հայտարարել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Յուլիա Կլեկները: Ազատ դեմոկրատների առաջնորդ Քրիստիան Լինդները նույնպես կարծում է, որ նման սահմանադրություն ունեցող երկիրն անշուշտ հակասության մեջ կլինի եվրոպական արժեքների հետ:»

«Իրենց հերթին Գերմանիայի «Ձախերը» եւ «Կանաչները» պահանջել են վերանայել ռազմական ոլորտում Թուրքիայի հետ համագործակցությունը: Նրանց կարծիքով, անհրաժեշտ է թուրքական Ինջիրլիք ռազմաբազայից դուրս բերել բոլոր գերմանացի զինվորականներին եւ դադարեցնել զենք-զինամթերքի մատակարարումը ՆԱՏՕ-ի այդ գործընկերոջը»,-գրում է Der Spiegel-ը:

 

 

Աղբյուր՝ Der Spiegel

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան