Մեծ Բրիտանիան շատ ավելի կկորցնի Brexit-ից, քան ԵՄ-ն. Մոգերինի
https://parstoday.ir/hy/news/world-i59816-Մեծ_Բրիտանիան_շատ_ավելի_կկորցնի_brexit_ից_քան_ԵՄ_ն._Մոգերինի
Մեծ Բրիտանիան ավելի շատ բան կկրոցնի Եվրամիությունը լքելու իր որոշման պատճառով, քան դաշինքի մյուս անդամները։ Այս մասին, ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, հայտարարել է ԵՄ Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ Պեկինում, Ցինխուա համալսարանում իր ելույթի ժամանակ։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2017 08:43 Asia/Tehran
  • Մեծ Բրիտանիան շատ ավելի կկորցնի Brexit-ից, քան ԵՄ-ն. Մոգերինի

Մեծ Բրիտանիան ավելի շատ բան կկրոցնի Եվրամիությունը լքելու իր որոշման պատճառով, քան դաշինքի մյուս անդամները։ Այս մասին, ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, հայտարարել է ԵՄ Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ Պեկինում, Ցինխուա համալսարանում իր ելույթի ժամանակ։ 

«Ինձ համար ԵՄ բոլոր անդամ պետությունները հավասարապես կարեւոր են, քանի որ մի մասը կարող է ավելի մեծ ներդրում ունենալ որոշ ոլորտներում, քան մյուսները։ Սակայն ես կարծում եմ, որ մեր բրիտանացի բարեկամները ավելին կկորցնեն, քան մենք։ Նրանք ստիպված կլինեն ցուցադրել իրենց պատկանելությունը հանրությանը»,-ասել է Մոգերինին։ ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ նույնիսկ Մեծ Բրիտանիայի՝ դաշինքից դուրս գալուց հետո ԵՄ-ն կմնա «աշխարհում առաջին շուկան եւ մեծությամբ երկրորդ համաշխարհային տնտեսությունը»։

ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ հանրաքվեն տեղի է ունեցել անցյալ տարվա հունիսին, որտեղ ձայների 51,9 տոկոսով հաղթեցին եվրաինտեգրման հակառակորդները։

 

news.am