ԻԼԻՊ-ն իր վրա վերցրեց Փարիզի «Շանզելիզե»-ում իրականացված հրաձգության պատասխանատվությունը
https://parstoday.ir/hy/news/world-i59878-ԻԼԻՊ_ն_իր_վրա_վերցրեց_Փարիզի_Շանզելիզե_ում_իրականացված_հրաձգության_պատասխանատվությունը
Ի հետևումն հինգշաբթի գիշեր Փարիզի «Շանզելիզե» փողոցում իրականացված հրաձգության, որի հետևանքով զոհվեցին ոստիկանության ուժերի երկու սպաներ և մեկ զբոսաշրջիկ վիրավորվեց, Ֆրանսիայի կառավարությունն արտահերթ նիստ գումարեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2017 02:42 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ն իր վրա վերցրեց Փարիզի «Շանզելիզե»-ում իրականացված հրաձգության պատասխանատվությունը

Ի հետևումն հինգշաբթի գիշեր Փարիզի «Շանզելիզե» փողոցում իրականացված հրաձգության, որի հետևանքով զոհվեցին ոստիկանության ուժերի երկու սպաներ և մեկ զբոսաշրջիկ վիրավորվեց, Ֆրանսիայի կառավարությունն արտահերթ նիստ գումարեց:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` հրաձգության պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԻԼԻՊ ահաբեկչական խումբը:

Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարեց, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում հրաձգության հեղինակներից մեկը սպանվել է:

Ի հետևումն այս հրաձգության Ֆրանսիայի ոստիկանության ուղղաթիռները թռչում են Փարիզի երկնքում:

Ֆրանսիայի ոստիկանությունը փակել է Փարիզի «Հաղթանակի կամար» հրապարակն ու «Քոնքորդ» փողոցը տանող բոլոր ճանապարհները:

Ոստիկանությունը Ֆրանսիայի քաղաքացիներին կոչ է արել «Շանզելիզե» փողոցը չմտնել:

Ֆրանսիան 2015 թվականից ահաբեկչական աննախընթաց հարձակումների թիրախում է հայտնվել:

2015 թվականի նոյեմբերի 13-ին՝ Փարիզում և 2016 թվականի հուլիսի 14-ին՝ Նիս քաղաքում իրականացված ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվեց ավելի քան 210 մարդ: Այդ հարձակումների պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԻԼԻՊ ահաբեկչական խումբը: