ԻԼԻՊ-ն իր վրա վերցրեց Փարիզի «Շանզելիզե»-ում իրականացված հրաձգության պատասխանատվությունը
Ի հետևումն հինգշաբթի գիշեր Փարիզի «Շանզելիզե» փողոցում իրականացված հրաձգության, որի հետևանքով զոհվեցին ոստիկանության ուժերի երկու սպաներ և մեկ զբոսաշրջիկ վիրավորվեց, Ֆրանսիայի կառավարությունն արտահերթ նիստ գումարեց:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` հրաձգության պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԻԼԻՊ ահաբեկչական խումբը:
Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարեց, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում հրաձգության հեղինակներից մեկը սպանվել է:
Ի հետևումն այս հրաձգության Ֆրանսիայի ոստիկանության ուղղաթիռները թռչում են Փարիզի երկնքում:
Ֆրանսիայի ոստիկանությունը փակել է Փարիզի «Հաղթանակի կամար» հրապարակն ու «Քոնքորդ» փողոցը տանող բոլոր ճանապարհները:
Ոստիկանությունը Ֆրանսիայի քաղաքացիներին կոչ է արել «Շանզելիզե» փողոցը չմտնել:
Ֆրանսիան 2015 թվականից ահաբեկչական աննախընթաց հարձակումների թիրախում է հայտնվել:
2015 թվականի նոյեմբերի 13-ին՝ Փարիզում և 2016 թվականի հուլիսի 14-ին՝ Նիս քաղաքում իրականացված ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվեց ավելի քան 210 մարդ: Այդ հարձակումների պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԻԼԻՊ ահաբեկչական խումբը: