Մամուլի տեսություն 21-04-2017
Հայտնի են Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածուների անունները, Նոր մեղադրանքներ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից ձայների գնման առնչությամբ , ԱՄՆ-ը չորս փուլանոց ծրագիր է մշակել Սիրիայի և Ասադի համար , Ահաբեկչությունն ՝ ընդդեմ ահաբեկչության և այլ թեմաների էր անդրադարձել մամուլը:
«Շարղ» օրաթերթ
ԱՄՆ-ը չորս փուլանոց ծրագիր է մշակել Սիրիայի և Ասադի համար
ԱՄՆ կառավարությունը չորս կետանոց ծրագիր է մշակել Սիրիայի համար, որի իրականացման համար հույսը դրել է Ռուսաստանի զորակցության վրա: «Associated Press» գործակալության տեղեկացմամբ, ամերիկացի մի պաշրոնյա, ով չի ցանկացլ բացահայտել իր անունը, հայտարարել է, որ առաջին փուլում ընդգրկվում ԻԼԻՊ-ի ամբողջական ոչնչացումը : Դա կարելի է հասկանել այն իմաստով, որ ամերիկյան զորքերը Սիրիա են գործուղվել միմիայն ԻԼԻՊ-ի չոնչացման համար: Իսկ երկրորդ փուլում շեշտը դրված է Սիրիայում կայունության հաստատման անհրաժեշտության վրա ՝ ըստ որի Վաշինգտոնը նախատեսում է կաևավարության և ընդդիմադիր ու ապստամբ խմբերի միջև հրադադարի հաստատման համաձայնագիր:
ԱՄՆ-ը միտում է տեղական իշխանության գործի գլուխ բերել: Սուննիաբնակ շրջանները կառավարելու են սուննի գործիչները, իսկ քրդաբնակ շրջաններում , քրդերն են իրենց ձեռքն առնելու կառավարման ղեկը: Երրորդ փուլում ընդգրկվում է անցումային իշխանությունը: Ըստ ԱՄՆ-ի մշակած նախագծի, Բաշշար Ասադը պետք է կամավոր կերպով հեռանա պաշտոնից: Չհամաձայնվելու դեպքում, հարկ է նրան արգելել ընտրություններին մասնակցելուց կամ սպառնալիքի միջոցով, նրան պատերազմական ոճրագործություններ իրականացնելու մեղադրանքով հետապնդելուց հետո, պաշտոնանակ անել: Իսկ վերջնական և չորրորդ փուլն առնչվում է անցումային շրջանին հաջորդող շրջանին: Այստեղ խոսքը Սիրիայում Ռուսաստանի ռազմական ուժերի ներկայության մասին է:
***
«Իրան» օրաթերթ
Արտասահմանյան ԶԼՄ-ները վերլուծում են Իրանի նախագահական ընտրությունները
Forbes ամերիկյան պարբերականը գրել է.«Չնայած առկա տարակարծություններին, Ռուհանին մյուս թեկանծուների համեմատությամբ , առավել առաջատարի դիրքում է: Ժողովրդի 43 տոկոսն ասել է, որ Էբրահիմ Ռեիսիին չի ճանաչում: Արմատականները սատարում են Ռեիսիին: Հարցումների արդյունքները պարզել են, որ Ռեիսիի համեմատությամբ, ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում Ղալիբաֆը: ԻԼՆԱ-ն հաղորդել է,որ Ռուհանին որոշակի հարցերում աաջ է անցել մյուս թեկնածուներից : Արտաքին հարաբերությունների բարելավման, շրջափակումների չեղարկման, կոռուպցիայի դեմ պայքարի և կարիքավոր խավի կենսակերպի բարելավման հարցերում, Ռոհանին հաջողակ է եղել: Newsweek-ը գրել է,որ արմատականները դեռևս չեն կարողացելՌոհանիի դեմ միասնական թեկնածուի շուրջ կենսենսուս կազմել:
***
«Շարղ» օրաթերթ
Վենեսուելայում իրականացվել է «Բողոքների մայր» ակցիան
Թվում է, որ Վեվեսուելայի ճգնաժամը հասել է անդառնալի փուլի: Սանձարձակ գնաճը, սննդամթերքի ու կենսական նշանակության ապրանքների պակասումը դարձել են բողոքի ակցիաների ծավալման պատճառները: Արգենտինայում և Բրազիլիայում իշխանության են եկել աջակողմյան կուսակցությունները, իսկ մյուս կողմից հեղինակազրկվել է Վենեսուելայի նախագահ ՝ Նիկոլաս Մադուրոյի : Թեև վերջին տարիներին, ի պաշտպանություն կառավարության, բազմաթիվ ցույցեր են իրականացվել, սակայն ոչ մեկը լուրջ փոփոխությունների չեն բերել: Նշված բոլոր պատճառներից ելնելով, վերջին բողոքի ակցիաներն ավելի են թուլացրել իշխանության հիմքերը: Ցույցեր, որոնց ընդդիմության կողմից ստացել է «Բողոքների մայր» անվանում : Անցյալ օրը փողոց դուրս եկած ընդդիմադիրները Մադուրոյին մեղադրել են ժողովրդի ծայրույթը սանձելու համար բռնապետական քայլերի դիմելու մեջ ՝ պահանջելով նրանից հեռանալ նախագահի պաշտոնից:
***
«Ռեսալաթ» օրաթերթ
Ահաբեկչություն ՝ ընդդեմ ահաբեկչության
Լոնդոնյան ահաբեկչական դեպքերը մտահոգություն են պատճառել Բրիտանիայի քաղաքական ու անվտանգության պաշտոնյաներին: Դա տեղի ունեցավ անցյալ տարի բրյուսելյան դեպքերի տարելիցի օրը: Պարզ է , որ Լոնդոնում ահաբեկչական դեպքերը ձեռնոց են նետում ահաբեկչության դեմ պայքարի հացին , քանզի դա իրականացավ հենց այն վայրում, որտեղ բնականաբար կիրառվում են անվտանգության խստագույն միջոցառումները: Միգուցե այսուհետ անվտանգ չի լինելու նաև Բրիտանիայի վարչապետի բնակության վայրը:
Իրողությունն այն է, որ Բրիտանիան մեծ դեր է ունեցել 2003 թվականից մեկնարկած Բուշի ղեկավարության ահաբեկչության դեմ մարտերին: Ուղի , որի հետքերով գնաց Թոնի Բլերը, ապա Դեյվիդ Քամերոնը: Սակայն հենց նույն Բրիտանիան սպառազինում է սաուդցիներին, որոնք ահաբեկչում են Եմենի ժողովրդին: Ի՞նչ է ստացվում: Բրիտանիան դառնում է իր ձեռքով ստեղծած ահաբչական խմբերի ակտերի զոհը: Մյուս կողմից էլ Արևոմւքտն ահաբեկչությունը բաժանումէ երկու խմբերի ՝ պայմանավորված այդ հարձակումների իրականացման վայրերով: Եթե Եվրոպայում ուրեմն դա վատ ահաբեկչություն է , իսկ եթե Միջինարևելյան երկրներում են մարդիկ սպանվում՝ ուրեմն դա ահաբկչության լավ տեսակն է: Նման հանգամանքներում Բրիտանիայի վարչապետ ՝ Թերեզա մեյը ահաբեկչական դեմ պայքարի գործչի ժեստ ընդունելով, դատապարտում է այդ հարձակումները:
***
«Ալիք»
Նոր մեղադրանքներ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից ձայների գնման առնչությամբ
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականին հայտնի է դարձել, որ նավթով հարուստ Ադրբեջանը փորձել է կաշառել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներին՝ ապահովելու համար քվեարկության ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևին քննադատող զեկույցների դեմ ձայները։Տեղեկացնում է «tert.am»-ը:
Մի շարք խորհրդարանականներ պնդում են, որ հաջորդ շաբաթ ԵԽԽՎ-ն հակակոռուպցիոն հետաքննություն սկսի՝ ձայների կեղծման նոր մեղադրանքների ֆոնին, որոնք հարցականի տակ են դրել կառույցի հեղինակությունը:
ԵԽԽՎ գործունեությանը ծանոթ բարձրաստիճան 2 պաշտոնյա The Guardian-ին հայտնել է, որ իրենք կարծում են, որ Ադրբեջանը կառույցի անդամներին կաշառք է առաջարկել քվեարկության համար:
***
news.am
Tagesanzeige․ Ինչու Թրամփը չի մնա նախագահի պաշտոնում
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթ կհայտարարեն, կանխատեսում է ամերիկացի պատմաբան, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր ու The Case for Impeachment գրքի հեղինակ Ալլան Լիխթմանը, որը ժամանակին կանխատեսել էր ընտրություններին Թրամփի հաղթանակը, գրում է շվեյցարական Tagesanzeige թերթը։
Թրամփի համար ամենամեծ վտանգը, պատմաբանի կարծիքով, հենց ինքն է, քանի որ «նախագահի պաշտոնում գտնվելու ընդամենը 100 օրում նա հասցրել է զայրացնել ավելի շատ խորհրդականների, կառավարության անդամների, գործարարների ու խորհրդարանականների, քան նրա նախորդներից որեւէ մեկը»։ «Բացի դրանից Թրամփը ամեն օր փոխում է իր տեսակետները։ Նա շատ հարցերից գլուխ չի հանում ու միաժամանակ չի դիմանում քննադատությանը։ Վիճում է, ստում ու երեսպաշտություն անում։ Նա վարում է խորհրդանշական քաղաքականություն, որը լայն ռեզոնանս է առաջացնում, բայց քիչ արդյունավետ է,- համարում է Լիխթմանը,- Այսինքն Դոնալդ Թրամփը նախագահ է, որը քիչ ժամանակում ձեռք է բերել առավելագույն հնարավոր խոցելի տեղեր»։
Լիխթմանի վերլուծությունը, ըստ պարբերականի, ծանրակշիռ է ոչ միայն որովհետեւ նա կանխատեսել էր նաեւ Թրամփի հաղթանակի բոլոր մանրամասները,այլև որովհետև դեռ 1981-ին, նա , հակառակ բոլոր մյուս կանխատեսումներին, կանխատեսել էր Ռոնալդ Ռեյգանի հաղթանակը Ջիմի Քարթերի նկատմամբ ու դրան հաջորդած բոլոր ընտրությունների արդյունքները։
Պրոֆեսորի խոսքով, հիմա Թրամփի համար իրավիճակը այնքան անկայուն է, որ ըստ հերթական կանխատեսման «Դոնալդ Թրամփը ստիպված կլինի լքել Սպիտակ տունը դեռ մինչեւ իր առաջին նախագահական ժամկետի ավարտը»։
Լիխթմանը ներկայացնում է ութ փաստարկ Թրամփի հրաժարականի օգտին, դրանք են շահերի բախումը քաղաքական պաշտոնի ու բիզնեսի միջեւ, նրա նախընտրական կապերը Ռուսաստանի հետ ու մի քանի իրավական վեճեր։ Բայց իմփիչմենթի համար ամենահավանական հիմնավորումը, ըստ Լիխթմանի, Թրամփի հնարավոր կապն է Ռուսատանի հետ։ Ամենայուրահատուկն կանխատեսումն այն է, ըստ որի Թրամփին իմփիչմենթ կհայտարարեն մարդկության դեմ հանցագործության կապակցությամբ, խոսքը գլոբալ տաքացման սպառնալիքը չընդունելու մասին է, հայտնում է թղթակիցը։
Ով գիտի գուցե Ալան Լիխթմանը իր կարիերայի ընթացքում առաջին սխալ կանխատեսումն է արել։