Գերմանիայի Վալդսխուդ քաղաքում բանկի վրա զինված հարձակում է կատարվել
https://parstoday.ir/hy/news/world-i59922-Գերմանիայի_Վալդսխուդ_քաղաքում_բանկի_վրա_զինված_հարձակում_է_կատարվել
Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային հողերի Վալդսխուդ քաղաքում ուրբաթ՝ ապրիլի 21-ի օրվա երկրորդ կեսին անհայտ անձը զինված հարձակում է կատարել Postbank-ի տեղական բաժանմունքի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2017 13:22 Asia/Tehran
  • Գերմանիայի Վալդսխուդ քաղաքում բանկի վրա զինված հարձակում է կատարվել

Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային հողերի Վալդսխուդ քաղաքում ուրբաթ՝ ապրիլի 21-ի օրվա երկրորդ կեսին անհայտ անձը զինված հարձակում է կատարել Postbank-ի տեղական բաժանմունքի վրա:

Ոստիկանության տեղեկացմամբ՝ շենքի ներսում կրակոցներ են լսվել, փոխանցում է DW-ը:

Բանկի մոտ են ուղարկվել իրավապահ ուժեր, շենքը եւ հարակից թաղամասերը ոստիկանների կողմից շրջապատված են: AFP գործակալությունը հայտնում է, որ շենքի ներսում են բանկի եւս 2 ծառայողներ: Որոշ լրատվամիջոցների տեղեկություներով՝ հանցագործը նույնպես բանկի ներսում է, բացառված չէ, որ նա Postbank-ի բաժանմունքի աշխատակիցներին պատանդ է վերցրել:

News.am