Ֆրանսիայի կառավարությունը ձգտում է ընտրությունների սեմին վերականգնել անվտանգությունը
https://parstoday.ir/hy/news/world-i59934-Ֆրանսիայի_կառավարությունը_ձգտում_է_ընտրությունների_սեմին_վերականգնել_անվտանգությունը
Ի հետևումն Ֆրանսիայի նախագահական ընտրությունների սեմին Փարիզի կենտրոնում իրականացված ահաբեկչական հարձակման, այդ երկրի վարչապետը բոլորին կոչ է արել առավել պատասխանատվություն ցուցաբերել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2017 14:21 Asia/Tehran
  • Ֆրանսիայի կառավարությունը ձգտում է ընտրությունների սեմին վերականգնել անվտանգությունը

Ի հետևումն Ֆրանսիայի նախագահական ընտրությունների սեմին Փարիզի կենտրոնում իրականացված ահաբեկչական հարձակման, այդ երկրի վարչապետը բոլորին կոչ է արել առավել պատասխանատվություն ցուցաբերել:

«Շին Հուա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ֆրանսիայի վարչապետ Բեռնարդ Քազնովուն ուրբաթ օրը Ելիսեյան պալատում նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ պաշտանական հարցերի շուրջ նիստի մասնակցելուց հետո, անդրադառնալով Ֆրանսիայում նախագահական մոտալուտ ընտրություններին, ասել է. «Որևէ բան չպիտի արգելք հանդիսանա երկրում ժողովրդավարական այս կարևոր քայլի իրականացման համար»:

«Փարիզի կենտրոնում զինված հարձակումից հետո ընտրությունների անվտանգության շուրջ մտահոգությունները սրվել են և կառավարությունը իրեն, նաև ոստիկանության ու անվտանգության 50 հազար աշխատակիցների զինելով ու լիովին պատրաստ դրության բերելով ստանձնել է ընտրությունների անվտանգության պահովումը»,-հայտարարեց Ֆրանսիայի վարչապետը:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան կիրակի՝ ապրլիլի 23-ին: