Հունաստանի ԱԳ նախարար. Մեծ մշակույթների համաժողովը կգումարվի Իրանի ներկայությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i59946-Հունաստանի_ԱԳ_նախարար._Մեծ_մշակույթների_համաժողովը_կգումարվի_Իրանի_ներկայությամբ
Հունաստանի ԱԳ նախարարը տեղեկացրել է Իրանի և աշխարհի 9-ն այլ երկրների ԱԳ նախարարների ներկայությամբ Աթենքում Մեծ մշակույթների համաժողովի կազմակերպման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2017 03:02 Asia/Tehran
  • Հունաստանի ԱԳ նախարար. Մեծ մշակույթների համաժողովը կգումարվի Իրանի ներկայությամբ

Հունաստանի ԱԳ նախարարը տեղեկացրել է Իրանի և աշխարհի 9-ն այլ երկրների ԱԳ նախարարների ներկայությամբ Աթենքում Մեծ մշակույթների համաժողովի կազմակերպման մասին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Նիկոս Կոցիասն ուրբաթ գիշեր հայտարարեց, որ Հունաստանի առաջարկով ու նախաձեռնությամբ և Չինաստանի ժողովրդական հանրապետության համագործակցությամբ կիրակի օրը պատմական վաղեմի պատմություն ու մշակույթ ունեցող 9 երկրների՝ Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրաքի, Եգիպտոսի, Հունաստանի, Իտալիայի, Մեքսիկայի, Պերուի ու Բոլիվիայի ԱԳ նախարարների ներկայությամբ Աթենքում գումարվելու է «Մեծ մշակույթներ» խորագրով համաժողովը:

Հունաստանի ԱԳ նախարարը նշել է, որ աշխարհի հին պատմություն ունեցող երկրների միջև մտքերի փոխանակումը կարող է մեծացնել պոտենցիալներն, ասել է. «10 երկրների մտավորականների ներկայությամբ գիտական սեմինարներ են կազմակերպվելու»:

«Համաժողովին մասնակցող ԱԳ նախարարները պատմական մշակույթներն ու քաղաքակրթությունները խաղաղության վերահաստատման ուղղությամբ օգտագործելու թեմայով հանդիպումներ կունենան»,-հավելել է Նիկոս Կոցիասը:

Հունաստանի ԱԳ նախարարությունը ուրբաթ օրը մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը այդ երկրի ԱԳ նախարարության վայրում հանդիպելու է իր հույն պաշտոնակից Նիկոս Կոցիասին: