Կուբան ու Մարոկկոն վերականգնել են 37 տարի առաջ խզած դիվանագիտական հարաբերությունները
Ապրիլ 22, 2017 09:18 Asia/Tehran
Կուբան ու Մարոկկոն վերականգնել են 37 տարի առաջ խզված դիվանագիտական հարաբերությունները, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում` ՄԱԿ-ին առընթեր Կուբայի եւ Մարոկոյի մշտական ներկայացուցիչների` Անայանսի Ռոդրիգես Կամեխոյի եւ Օմար Հիլալի մասնակցությամբ:
Մարոկկոյի Թագավորությունը Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 1980 թվականին, երբ Հավանան ճանաչեց Սահարայի Արաբական Ժողովրդավարական Հանրապետությունը: Ռաբաթն Արեւմտյան Սահարան համարում է Մարոկկոյի անքակտելի մաս:
News.am
Պիտակ