Մամուլի տեսություն 22-04-2017
https://parstoday.ir/hy/news/world-i59992-Մամուլի_տեսություն_22_04_2017
Մամուլի և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են Իրանում կայանալիք նախագահական և ընտրությունները, Ֆրանսիայում սպասվող ընտրություններըև նախօրեին տեղի ունեցած պայթյունը, BREXIT-ի իրականացման գործընթացը, ժնևյան բանակցությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2017 12:38 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  22-04-2017

Մամուլի և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են Իրանում կայանալիք նախագահական և ընտրությունները, Ֆրանսիայում սպասվող ընտրություններըև նախօրեին տեղի ունեցած պայթյունը, BREXIT-ի իրականացման գործընթացը, ժնևյան բանակցությունները:

Իրանում կայանալիք նախագահական և ընտրությունների մասին օրաթերթերն անդրադարձել էին հետևյալ վերնագրերով

«Էթելաաթ»

Մեկնարկել է նախագահական ընտրապայքարը

«Սանաթ»

Երկու հոգի ՝ մեկ աթոռ

«Ջավան»

Ներկա պայմանների կողմնակիցներն ու ընդդիմադիրների միջև պայքարը

«Դոնյայե էղթեսադ.

Նախագահականի չորսշաբաթյա մարաթոնը

«Ֆարհիխթեգան»

Պայքար ՝ «Երեք-երեք» ձևաչափով

«Ղանուն»

Վեց հոգանոց երկբևեռություն

***

Ֆրանսիայի նախագահական ընտրություններին նախորդող դեպքերի համար օրաթերթերը գրել էին

«Համշահրի»

Կրակոց ՝ Ֆրանսիայի ընտրություններին

«Շարղ»

«Անապահովություն ՝ անվտանգ միջավայրի կենտրոնում»

«ԻԼԻՊ-ը ստանձել է փարիզյան դեպքերի պատասխանատվությունը»

«Իրան»

«Նախագահական ընտրությունները Շանզ Էլիզեի պայթյունի ստվերում»

«Ահաբեկչության մղձավանջը Փարիզ վերադարձավ»

«Ֆրանսիայի ոստիկանությունը ճանաչել է փարիզյան դեպքերի ահաբեկչի ինքնությունը»

***

 

«Շարղ»

Ժնևյան բանակցությունները կայանալու են առանց ԱՄՆ ներկայության

 

Տեղեկացնելով Վաշինգտոնի և Մոսկվայի հետ եռակողմ նիստի հետաձգման մասին, Սիրիայում ՄԱԿ-ի ներկայացուցիչն ասել է, որ ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի կարող մասնակցել բանակցություններին: Ստեֆան Դի Միստուրան հայտարարել է, որ Վաշինգտոնի պատճառով  հետաձգվում է եռակողմ նիստը, որը կայանալու էր առաջիկա երկուշաբթի օրը: «Սակայն երկուշաբթի օրը Ժնևում Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ ՝ Գենադի Գատիլովի հետ հանդիպումն ուժի մեջ է».ասել է Դի Միստուրան:

***

 

 «Իրան»

Բրիտանիան կարող է վերադառնալ BREXIT-ից

 

Եվրոխորհրդարանի նախագահ Անտոնիո Թայանին հայտարարել է, որ վաղաժամկետ ընտրություններից հետո Բրիտանիայի նոր կառավարության դիրքորոշումը փոխվելու դեպքում, այդ երկիրը կարող է վերադառնալ BREXIT-ից: Թայանիի խոսքերով, թեև  BREXIT-ի մասին վերջնակն որոշումն ընդունվում է 27 երկրի կողմից, սակայն Լոնդոնի որոշումը փոխվելու դեպքում, բոլորն այդ որոշմանը կողմ են լինելու:Արգենտինայի ԱԳ նախարարն ի դեպ հայտարարել է,որ Եվրամիությունը կարող է BREXIT-ից հետո վերանայել Մալվինյան կղզիների մասին իրդիրքորոշումները: Հանրաքվեի ժամանակ, կղզիների բնակիչները BREXIT-ի դեմ էին քվեարկել:

***

 

«Ալիք»

Հայաստանի համար շատ կարևոր է, որ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ չկիրառվեն. իրանագետը՝ ամերիկա-իրանական հարաբերությունների սրման մասին

 

 

Կա հնարավորություն, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ անհատական պատժամիջոցներ կիրառվեն, բայց Հայաստանի համար շատ կարևոր է, որպեսզի միջազգային պատժամիջոցները չլինեն: Գրում է «Tert.am»-ը:

Նման կարծիք հայտնեց իրանագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով ամերիկա-իրանական հարաբերությունների սրմանը:

Ըստ նրա՝ Իրանի նկատմամբ անհատական պատժամիջոցները հնարավոր է կիրառվեն ԱՄՆ-ի կողմից, մասնավորապես, ԱՄՆ սենատ օրինագիծ է տարվել, որը նախատեսում է արգելել ԻԻՀ-ին բոինգ ինքնաթիռների վաճառքը: Բայց միջազգային և ԱՄՆ դաշնակիցների կողմից կիրառվող պատժամիջոցների համար նախադրյալներ չկան:

«ԱՄՆ անհատական պատժամիջոցները որոշ չափով վատ են մեզ համար, բայց կարևոր է, որ միջազգային պատժամիջոցներ չլինեն: Իրանի մեկուսացումը տարածաշրջանում չի բխում Հայաստանի շահերից: Պատժամիջոցների հետևանքով Իրանի տնտեսությունը վնասներ է կրում, որը մեզ ձեռնտու չէ, էլ չասենք դրանց քաղաքական հետևանքների մասին: Որպես կանոն, պատժամիջոցների կիրառումից հետո իրավիճակը տարածաշրջանում լարվում է»,- նշեց իրանագետը:

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նախօրեին հայտարարել է, որ Վաշինգտոնը վերանայում է ամբողջ կառավարության իրանական քաղաքականությունը, ինչպես նաև դիտարկվում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015թ․համաձայնագիրը խզելու հարցը:

Արմեն Վարդանյանի կարծիքով՝ առայժմ լուրջ վտանգ չկա, որ միջուկային համաձայնագիրը կվերանայվի: Ըստ նրա՝ դա ուղղակի միջոց է Իրանի վրա ճնշումներ գործադրելու համար, բայց լուրջ քայլեր առայժմ չեն երևում:

«Միջուկային համաձայնագրի վերանայում չի լինի, որովհետև այդ համաձայնագիրը ընդունվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Եվ այն վերանայելու համար պետք է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երկրների համաձայնությունը լինի: Ռուսաստանը և Չինաստանը, որոնք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ են, հայտարարել են, որ իրենք դեմ են համաձայնագրի վերանայմանը, իսկ ԱՄՆ-ը միակողմանիորեն չի կարող վերանայել այդ համաձայնագիրը»,- ասաց նա:

***

 

 

Aysor.am

Թրամփը վստահ է՝ Փարիզի ահաբեկչությունը կուժեղացնի Լե Պենի դիրքերն ընտրություններում

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Փարիզի ահաբեկչությունը կնպաստի Ֆրանսիայի ուլտրաաջ «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Մարին Լե Պենի դիրքերի ուժեղացմանը։

«Նա ամենաուժեղ դիրքորոշումն ունի սահմանների և Ֆրանսիայում տեղի ունեցվածի վերաբերյալ», - հայտարարել է ԱՄՆ նախագահը Associated Press գործակալության հետ հարցազրույցում։

Թրամփը նշել է, որ նա, ով զբաղեցնում է ամենակոշտ դիրքորոշումն իսլամական ահաբեկչության և ազգային սահմանների հարցում, «լավ հանդես կգա ընտրություններին»։

Ֆրանսիայի նախագահի ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին։

***

 

«Ալիք»

Թեհրանահայ առաջադրված երեք թեկնածուների արժանավորությունը հաստատվեց

 

«Փոքրամասնությունների» թեկնածուների կողքին մրցակցելու է նաև զրադաշտական համայնքի միակ թեկնածուն

Իրանում կայանալիք Ինքնակառավարման խորհրդի ընտրություններին առաջադրված թեհրանահայ թեկնածուներից պարզեցինք, ոտ արդեն իսկ ջաստացիորեն հաստատվել է կրոնական փոքրամասնություններ համարվող թեկնածուների արժանավորությունը: Այս մասին են վկայում Դկտ. Անդրանիկ Սիմոնյանի, Արա Շահվերդյանի և Արմեն Նազարյանի կատարած հաստատումները: