Գերմանիայի հատախուզությունը գաղտնալսել է Ջոն Քերիին և Քեթրին Էշթոնին
Գերմանիայի հետախուզությունը ավելի շատ քաղաքական գործիչների է գաղտնալսել, քան ենթադրվում էր մինչ այս: Նրանց թվում են նաև Քեթրին Էշթոնը և Ջոն Քերին: Այս մասին «Die Spiegel» պարբերականին հղումով գրում է «Deutsche Welle»-ն:
Ինչպես հաղորդվում է, 2009 թվականից սկսած գերմանական հետախուզությունը տարիներ շարունակ գաղտնալսել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես օրինակ բրիտանացի քաղաքական գործիչ Քեթրին Էշթոնին, ով այդ ժամանակ եղել է արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ բարձրագույն ներկայացուցիչը:
Նշվում է, որ գաղտնալսումը իրականացվել է ոչ միայն ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից մշակված հատուկ բառերի միջոցով, այլ նաև հենց գերմանական հետախուզության կողմից մշակված կոդավորված բառերով:
Աղբյուրի տվյալներով, 2013 թվականից սկսած գաղտանսլման տակ է եղել նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի բջջային հեռախոսը: Ինչպես նշվում է, սկզբնական շրջանում գերմանական կողմին չի հաջողվել որևէ տեղեկություններ ստանալ աշխատակցի կողմից թույլ տրված սխալների պատճատով, որից հետո հետախուզությունը գաղտնալսել է Պետքարտուղարության այլ հեռախոսներ:
panorama.am
29/2/2016